Երբ առաջարկում էին երկրից գնալ, ասում էր՝ ես «Եռաբլուր»-ում սրբություններ ունեմ, չեմ կարող թողնել ու գնալ․․․

Տեղ գյուղում ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով զ ո հ վ шծ, ադրբեջանական «Յաշմա»-ի ահ ու սարսափ, Մկրտիչ Հարությունյանին՝ «Մգրո»-ին, հայրենի Թալինում բոլորն էին ճանաչում։ Խիզախ էր, հայրենասեր ու համեստ։ Դպրոցն ավարտելուց հետո Երևան էր տեղափոխվել։ Սովորել ու ավարտել էր Եվրոպական համալսարանի «Միջազգային հարաբերություններ»-ի ֆակուլտետն ու Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրան։ Շատ էր սիրում կարդալ, գրեթե միշտ «Պատմություն» էր կարդում։

Թեև երկար ժամանակ Մկրտիչը տեղափոխվել էր Երևան, սակայն կապը հարազատ քաղաքի ու համաքաղաքացիների հետ պահում էր։ Ուշ-ուշ էր այցելում հորն (խմբ._ մայրը երիտասարդ տարիքում է մш հ шցել) ու թալինցի հարազատներին, ընկերներին… 34 տարեկան էր Մկրտիչը՝ ընտանիքի երեք զավակներից ավագը…

«Մգրո»-ի մասին տեղեկությունները «Փաստինֆո»-ին հայտնում է մանկության ընկերուհին՝ Տաթևը։ Միասին են մեծացել, ամեն օր իրար հետ խաղացել, միասին դպրոց գնացել…
Շատ է ուզում երկար խոսել, շատ պատմություններ պատմել սիրելի եղբոր, մանկության ընկերոջ մասին, բայց արցունքները խեղդում են կոկորդը…

«Վերջին անգամ փետրվարին եմ տեսել՝ եղբոր նշանադրության օրը… Ինքը յուրահատուկ էր… Իրեն բոլորն էին ճանաչում։ Բոլորս իրենով հպարտանում էինք։ Չեմ հավատում, որ Մկրտիչն այլևս մեզ հետ չէ։ Ես միշտ մտածել եմ, որ ինքը հզոր է, որ իր հետ չի կարող վատ բան պատահել»,— պատմում է Տաթևը…
Մինչև 44-օրյա պատերազմը ինքնատիպ հումորով, կյանքով լեցուն ու ժպտադեմ էր Մգրոն, պատերազմից հետո ավելի սակավախոս ու մտահոգ էր դարձել…

«44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերում էր կռվել, սեպտեմբերի 13-ին ևս ոսոխի դեմ փայլուն մարտ էր վարել։
«Մի առիթով Յաշմա»-ի հետ բանակցությունների ժամանակ ադրբեջանցիներն ասել էին, որ իր աչքերը չեն կարողանում մոռանալ… 44-օրյայից հետո ավելի քչախոս էր դարձել, միշտ մտածկոտ էր, լուռ։ Սիրում էր, շատ էր սիրում իր գործը։ Այնքան էր սիրում, որ ընտանիքից շատ գնահատեց»,— դողացող ձայնով ասում է Տաթևը…
Երկու անչափահաս դուստր ուներ Մկրտիչը՝ 6 և 8 տարեկան ու շա՜տ ընկերներ Հայաստանի տարբեր մարզերում, արտերկրում։ Դրսում բնակվող ընկերները հաճախ էին համոզում, որ ծառայությունը թողնի, ինքն էլ Հայաստանից տեղափոխվի, բայց չէր գնում։ Շատ էր սիրում հայրենիքը…

ա

«Երբեք չէր խոսում երկրի վիճակի մասին, երբ առաջարկում էին գնալ, ասում էր՝ ես «Եռաբլուր»_ում սրբություններ ունեմ, որոնք չեմ կարող թողնել ու գնալ։ Ուրիշ էր Մկրտիչը…»,- պատմում է մանկության ընկերուհին։
…Երկար սպասեցնել չտվեց մարտական ընկերներին Մկրտիչը… 11.04.23-ին ինքն էլ գնաց միանալու «Եռաբլուր»-ում ամփոփված իր սրբություններին։ Գնաց, որ մենք շարունակենք ապրել, որ վրեժի ծով դառնանք ու իր կիսատ գործն ավարտին հասցնենք…

Оцените статью