Երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է… ինչ են պատմում հարևանները

«Վարկած կա, որ երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է»,— Oragir.News-ի հետ զրույցում,

անդրադառնալով հունիսի 1-ին Երևանի Սվաճյան փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ 29-ամյա կինն ու իր մանկահասակ երեխան պատշգամբից ցած էին ընկել և մшհшցել, ասաց հարևաններից մեկը։

Շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահի աշխատակիցները պատմեցին, որ ուժեղ ձայն լսեցին, իսկ րոպեներ անց լսեցին ահասարսուռ լուրը․ «12-ն անց էր, ուժեղ ձայն եկավ, երեխեքը հասկացան, որ ինչ-որ մեկն ընկավ տանիքին։ Հետո արդեն իմացանք, թե ինչ է կատարվել»։

Оцените статью