Էդգար Իգիթյանի կինն անկեղծացել է․ ահա թե ինչպես է զույգը ծանոթացել

Էդգար Իգիթյանն ու նրա կինը՝ Լուսինեն արդեն 7 տարի է միասին են։ Այդ մասին հայտնել է դերասանի կինը՝ իր ինստագրամյան էջում համատեղ լուսանկար տեղադրելով։

Դրանից հետո նրա հետևորդները հարցրել են թե ինչպես է զույգը ծանոթացել։ Լուսինեն անկեղծորեն պատասխանել է հարցին.

«Սոցիալական ցանցի միջոցով ենք ծանոթացել. իմ նկարը տեսել էր ֆիթնես էջում, այդ տարիներին (կին) ֆիթնես մարզիչներ գրեթե չկային։ Ես առաջիններից եմ եղել Հայաստանում։ Էդգարն էլ այդ տարիներին մարզչական գոդծունեությամբ էր զբաղվում, իրեն շատ էի հետաքրքրել, շատ սիրուն նամակ էր գրել, որոշեցի պատասխանել»։

Էդգար Իգիթյան – Showbiz.am

Նշենք, որ դերասան էդգար Իգիթյանը վերջին տարիներին բավական լայն ճանաչում ձեռք բերեց սերիալներում խաղացած իր դերերի շնորհիվ:

 

Оцените статью