Թշնամին չի «սադրում», այլ կոնկրետ պատերազմում է․․․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությանը։

«Ու մի բան էլ․ թշնամին չի «սադրում», այլ կոնկրետ պատերազմում է։ 2020 թվականից հետո հաշվեք խնդրում եմ՝ արդեն քանի՞ զ ո հ ու որքան սուվերեն տարածք, հայրենիք ու որդի ենք կորցրել։ Սադրում է հայը՝ ինքն իրեն, որ գառ է մո ր թում նրա ոտքի տակ, ով իրեն զոհ է տալիս օրեր անց։ Լավ մնացեք, թե կարող եք», – գրել է Նազենին:

Նազենի Հովհաննիսյանը նաև մեջբերել է Հովհաննես Թումանյանին՝ գրելով․ «Երազումս մի մաքի, մոտս եկավ հարցմունքի, Աստված պահի, քեզ, որդի, ո՞նց էր համը իմ ձագի»։

 

Оцените статью