Իմ ժողովուրդը նույնպես վերապրել է Ցեղասպանությունը․ Ժաննա Լեւինա

Ես ցանկանում եմ՝ որքան հնարավոր է շատ մարդիկ իմանան Հայոց ցեղասպանության մասին։

Жена Гарика Мартиросяна шокировала откровением об отсутствии секса в течение года : Шоубиз : Live24.ru

Այս մասին Instagram սոցիալական ցանցի իր էջում գրել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան։

342916918_1508619469667484_1532003289039641982_n.jpg (143 KB)

«Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ի հիշատակ 20-րդ դարի առաջին էթնիկ բնաջնջման զ ո հերի, որն իրականացվել է Օսմանյան կայսրությունում։

342772484_243543368165233_548898853747290322_n.jpg (245 KB)

Ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչ օրս վերջնականապես հաստատված չէ։ Ամենահաճախ լսվող տվյալներն այն են, որ 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է 1,5 միլիոն հայ։ Իմ ժողովուրդը նույնպես վերապրել է Ցեղասպանությունը, եւ ողջ աշխարհը գիտի այդ մասին ու ճանաչում է այս հրեշավոր փաստը։ Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շատ մարդիկ իմանան Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի համաշխարհային հանրությունը աչք չփակի դրա վրա։ Մենք պետք է կարողանանք պատասխան տալ անցյալի համար։ Անցյալը պետք է ճանաչել։ Առանց անցյալի սխալների գիտակցման, երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»,- գրել է նա։

Оцените статью