Ինձ մեղադրում էին մի բանի մեջ, որում ընդհանրապես մեղավոր չէի․․․ Արամ MP3

Արամ MP3-ը Look&Face-ի եթերում, ի թիվս այլ թեմաների, խոսել է 2014-ին եվրոտեսիլյան միջոցառման շրջանակում իր խոսքերը սխալ մեջբերելու, Կոնչիտա Վյուրստի հետ հանդիպման մասին, որը տարաբնույթ քննարկումների թեմա էր դարձել համացանցում.

«Ինձ մեղադրում էին մի բանի մեջ, որում ընդհանրապես մեղավոր չէի». Արամ MP3

«Նախ՝ մի հատ թեմա եղավ, ինձ հանեցին հոմոֆոբ… Ոչ մի բան չէր եղել, օդից մեր վրա, հարևան չսիրած երկրի կողմից ստեղծված փիառ էր, որը տեղի ունեցավ, ու մենք դրա զոհը դարձանք: Ինձ մեղադրում էին մի բանի մեջ, որում ընդհանրապես մեղավոր չէի, ոչ մի բան չէի ասել, ուղղակի իմ խոսքը վերցրել, ծալել, սարքել էին ուրիշ բան… Ինձ ասեցին՝ ուղղակի արի հանդիպում անենք ու հանդիպեցինք:

Aram Mp3 and Conchita Wurst reconcile at Eurovision Concert

Խոսում էինք՝ ես լսել եմ քո երգը, դու էլ իմն ես լսել, դա էինք խոսում: Դրել էին փաթաթվելու կադրը ու գնաց: Հիշում եմ՝ ինչ էր կատարվում»,- ասել է երգիչը:

Оцените статью