Ինձ մոտ մայրանալ չի ստացվել, շատ եմ փորձել`չի ստացվել, տա Աստված մի օր հրաշք կատարվի․․․ երգչուհի Նանա

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն այս օրերին հայրենիքում է: Նա Tet a Tet-ի շրջանակներում խոսել է երգչուհի Նանայի հետ: Նանան անկեղծ զրույց է ունեցել`խոսելով մի շարք թեմաների մասին:

Երգչուհի Նանան նշել է ծննդյան օրը․ լուսանկարներ

Զրույցի ընթացքում Նանան խոսեց 2 օր Մարզահամերգային համալիրում լեփ-լեցուն հանդիսատեսով համերգ ունենալու մասին.

«Կիմանան սրա լրջությունը նրանք, ովքեր գոնե մի օր համերգ են ունեցել համալիրում ու լցրել են համալիրը, ես 2 օր եմ լցրել համալիրը, տեղ-սթար չկար, ու իմ համար կարևոր էր էն, որ  Վանուշ Խանամիրյանն էր իմ համերգին պարում»:

Զրույցի ընթացքում Մհերն ակնկարկեց երգչուհու շքեղ համերգն ու հավելեց, որ շատ մարդիկ` տեսնելով այդ շքեղությունը, կարծում էին, որ երգչուհու կողքին ունևոր տղամարդ կա :

Նանան նշեց, որ այդ ամենը զուտ խոսակցություններ են.

«Դե էդ հիմար խոսակցություններա, որը որ տենց բան չկա: Ես ամբողջ կյանքումս նման սխալ քայլ չեմ արել, դա ես ինչքան էլ խաբեմ, մեկ ա Աստծուն չեմ կարա խաբեմ»:

Խոսելով իր երջանկության մասին`Նանան նշեց, որ ինքը երջանիկ է բեմում:

«Ես բեմում եմ երջանիկ, ընտանիքիս, մորս, եղբայրներիս կողքին»:

Նանան խոսեց նաև անձնականի մասին.

«Ես մենակ չեմ, ուղղակի ինչպես ասում են` счастье любит тишину, ես իմ անձնական կյանքում մի քիչ тихий եմ: Ես չեմ սիրում հրապարակել, սրտիկներ դնել, էն որ ձեռքերը նկարում, դնում են, էդ իմը չի:Ես սիրում եմ անձնականս պահել իմ համար»:

Երգչուհի Նանա նոր լուսանկարների շարք է հրապարակել․ նա ոճային փոփոխություն է  իրականացրել և շնորհակալություն է հայտնել․ ահա թե ինչու ...

Նանան հաղորդման հնթացքում խոսեց մայրանալու մասին.

«Ինձ մոտ մայրանալ չի ստացվել, շատ եմ փորձել`չի ստացվել, տա Աստված մի օր հրաշք կատարվի: Չեմ հուսալքվում, Աստված մի դուռ կբացի: Չեմ ցանկացել դիմել սուրագաթի կամ որդեգրել երեխա, ես իմը կունենամ կարծում եմ»:

Оцените статью