Ինչո՞ւ Արցախի պատգամավորները չեն բարձրացնում ինքնորոշման հարցը. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ Արցախի պատգամավորները չեն բարձրացնում ինքնորոշման հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ժողովուրդը, 1991թ-ի հանրաքվեով հռչակելով Արցախը անկախ պետություն, ընտրել է իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Արցախի կարգավիճակի հստակեցման և արցախահայության ինքնորոշման հարցը մշտապես եղել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի առանցքը, որի շուրջ ծավալվել է բանակցային երկխոսությունը: 2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո, սակայն, բանակցային գործընթացը գլխիվայր շրջվեց. ինքնորոշման հարցը ետին պլան մղելով՝ ՀՀ իշխանությունները բանակցությունների հիմնական առարկա հռչակեցին արցախահայերի անվտանգության հարցը:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի՝ զրո կետից մեկնարկի անորոշ ու ձախողված արտաքին քաղաքականությունը հասցրել է նրան, որ այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ, ունենք ամբողջովին հայաթափված Արցախ: Այն, որ Հայաստանի իշխանություններն այլևս փակված են համարում Արցախի էջը, և նրանցից արցախամետ որևէ քայլ սպասելը միամտություն կլինի, ակնհայտ է, իսկ թե ինչու են լռում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ տեղափոխված արցախցի պատգամավորները և պաշտոնյաները, թերևս որևէ բացատրություն չունի: Արցախի ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվել ենք՝ ինչու Արցախի պատգամավորներն այստեղ արտահերթ նիստ չեն հրավիրում ու Արցախի ինքնորոշման հարց չեն բարձրացնում: Արցախցի պատգամավորը, մեր հարցին պատասխանելով, ասաց, որ ժամանակը կգա, դա էլ կլինի, մինչ այդ դեռ շատ գործեր կան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Оцените статью