Ինչպե՞ս կարող է մարդ 44 դժոխային օր անցկացնելուց հետո շարունակել ծառայել՝ այն էլ այդքան վտանգավոր վայրում․․․

Տեղի մոտակայքում երեկ զ ո հվшծ Հենրիկ Քոչարյանը Վայքից էր, պայմանագրային զինծառայող ու, ընդամենը, 26 տարեկան… 44-օրյա պшտերազմի ժամանակ ամենաթեժ կետերում կռված, բազմաթիվ սխրանքներ գործած հայորդու կորստի հետ չեն կարողանում համակերպվել նրան ճանաչողները։

Հենրիկի հետ նույն մանկապարտեզ հաճախած, դպրոցում նույն նստարանին նստած Լիլիթը չի ուզում հավատալ, որ դասընկերն այլևս ֆիզիկապես չկա…

«Հենրիկն այնքան նվիրվող մարդ էր. ընտանիքին, ընկերներին անմնացորդ նվիրվող տեսակ էր։ Դասարանի ամենահամեստն էր, բոլորը սիրում էին նրան։ Ինքն այնքան վեհ արժեքներ էր կրում դեռ փոքրուց, որ մենք չէինք էլ հասկանում… Եթե մնացածները դասերից հետո մնում, շփվում էին իրար հետ, ինքն անմիջապես տուն էր շտապում, որ փոքր քրոջը նայի, մայրը գնա աշխատանքի։ Ինքը, ոնց որ, իրենց տան երկրորդ հայրիկը լիներ։ Ամբողջ կյանքում արարել է ու այն ժամանակ, երբ իր տարիքակիցները կյանքն էին վայելում, ինքը գիշեր-ցերեկ աշխատում էր, որ օգնի ընտանիքին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Լիլիթը։

Հուզմունքը կոկորդում խեղդելով՝ Լիլիթը զարմանքով ավելացնում է. «Ինչպե՞ս կարող է մարդ 44 դժոխային օր անցկացնելուց հետո շարունակել ծառայել՝ այն էլ այդքան վտանգավոր վայրում։ Հենրիկն ու իր նմանները կա՛մ անվախ են, կա՛մ չափազանց հայրենասեր։ Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող էր վերադառնալ ծառայության պատերազմում երկու անգամ վիրավորվելուց հետո։ Դա, երևի, հոգեբանություն է. ոչ թե գումար վաստակելու հարց է, այլ հայրենիքը չափից շատ սիրելու…»։

Հենրիկի դասընկեր Գևորգն էլ մեզ հետ չկարողացավ խոսել. հուզմունքը շատ մեծ էր…Ընդամենն ասաց հետևյալը. «Մենք դասարանով մի մեծ ընտանիքի պես էինք… Հիմա այնպիսի զգացողություն է, ոնց որ ընտանիքի անդամ կորցրած լինեմ… Կներեք, հետո կխոսենք, հիմա չեմ կարող…»։

Երեկ Տեղում զոհված Հենրիկ Քոչարյանը 44-օրյայում երկու անգամ վիրավորվել էր, աչքի ընկել բազմաթիվ սխրանքներով

Հենրիկ Քոչարյանը տան ավագն էր, ամուսնացած չէր, ուներ լեյտենանտի կոչում։

 

Оцените статью