Ինչպես և երբ խմել ջուր, որպեսզի միշտ լավ տրամադրություն ու ինքնազգացողություն ունենաք

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջության մասին հոգ տանելը՝ յուրաքանչյուր մարդու գլխավոր խնդիրներից մեկն է: Որպեսզի ձեզ լավ զգաք, անհրաժեշտ է ոչ միայն լավ սնվել, հրաժարվել վնասակար սովորություններից, սպորտով զբաղվել, այլև ճիշտ ժամերին ջուր խմել:

Գիտնականները հավաստիացնում են, որ մարդիկ օրական 8-10 բաժակ ջուր պիտի խմեն: Սակայն ավելի կարևոր է այն, թե որ ժամերին եք խմում:

Ջրի առաջին ընդունումը՝ 08:00

Դատարկ ստամոքսին խմած մի բաժակ ջուրը կարթնացնի ձեր օրգանիզմը:  20-30 րոպե անց կարող եք նախաճաշել:

Ջրի երկրորդ ընդունումը՝ 11:00

Այս ժամին խմած մի բաժակ ջուրը կթուլացնի քաղցի զգացումը և կօգնի խուսափել միջանկյալ սնունդ ընդունելուց:

Ջրի երրորդ ընդունումը՝ 13:00

Ճաշի ժամանակ օգտակար է մի բաժակ ջուր խմելը, որպեսզի լավացնեք մարսողությունը: Բացի այդ, այս կերպ կկարողանաք փոքրացնել ուտելիքի չափաբաժինը, սակայն հագեցած վեր կենալ սեղանինց:

Ջրի չորրորդ ընդունումը՝ 16:00

Ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում սաստիկ ծարավի զգացում է լինում: Դա նորմալ է, դրա համար էլ մի զրկեք ձեզ՝ ջուր խմելու հաճույքից:

Ջրի հինգերորդ ընդունումը՝ 20:00

Եթե ընթրիքից առաջ մի բաժակ ջուր խմեք՝ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնելով, օրգանիզմն ավելի լավ կմարսի սնունդը, իսկ դուք ձեզ հանգստացած կզգաք:

Կարևոր է. սովորեք լսել ձեր օրգանիզմին և թույլ մի տվեք, որ տեղի ունենա ջրազրկում, որը կարող է հանգեցնել առողջության կտրուկ վատացմանը:

Оцените статью