Հայազգի հայտնի իրավաբան, գործարար Ռոբերտ Քարդաշյանը երեկ կդառնար 79 տարեկան։ Այդ կապակցությամբ ընտանիքի անդամները կիսվել են ջերմ ընտանեկան լուսանկարներով և հուշերով: Նախկին կինը՝ Քրիս Ջեները, հրապարակել է արխիվային տեսանյութ Ռոբերտ Քարդաշյանի և երեխաների մասնակցությամբ:

Նրա ծննդյան օրվա առթիվ ընտանիքի անդամները նրա հետ կապված ամենաջերմ ակնթարթներով կիսվել են ինստագրամյան էջերում, բայց համացանցում լայն քննարկման առիթ է դարձել Քիմ Քարդաշյանի գրառումը, որը ներկայացնում ենք ստորև:

«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։ Գրեթե, հասել ենք մի կետի, երբ քեզ հիմա ավելի շատ հիշում եմ, քան ճանաչել եմ։ 20 տարի է անցել այն օրվանից, երբ վերջին անգամ քեզ հետ տոնեցինք քո երկրային ծնունդը, բայց ես ունեցել եմ աշխարհի ամենալավ հայրիկը և ինձ այնքան բախտավոր եմ համարում, որ 22 տարի քեզ հետ եմ ապրել։
:max_bytes(150000):strip_icc():focal(371x494:373x496)/Kardashians-honor-father-002-1906bb8057c84a68bed8566ddd093716.jpg)
Այնքան շատ բան կա, որ կցանկանայի քեզ ասել, ցույց տալ: Փակում եմ աչքերս ու լսում քո ձայնը, հիշում քեզ հետ կապված ամենազվարճալի փոքրիկ դեպքերը, որոնք ինձ շատ են երջանկացնում։ Երբեք չեմ մոռանա դրանք։ Ես քեզ շատ եմ կարոտել և անչափ զգում եմ քո կարիքն այս պահին։ Խնդրում եմ՝ այցելիր ինձ իմ երազներում։ Քեզ շատ եմ սիրում»,- գրել է Քարդաշյանը։







