Ծնողներիս օգնությամբ հասել ենք այս կետին.․․ իմ ծնողները մինչ օրս մեր կողքին են․․․ Հռիփսիմե Ելինյան

Look & Face հաղորդման շրջանակներում Ամալյա Հովհաննիսյանն այս անգամ զրուցել է դերասան, երգիչ Գրիգոր Դանիելյանի կնոջ`Հռիփսիմե Ելինյանի հետ, ով ևս երգչուհի է: Երգչուհին խոսել է իրենց կյանքի դժվար փուլի և այդ ամենից դուրս գալու հարցում իր ծնողների դերի մասին։

-Ես եմ ստեղծել այդպիսի միջավայր, որ ինձ որպես թագուհի վերաբերվեն, Գրիգորն էլ երևի ավելի շատ` տեսնելով հայրիկիս, թե ոնցա վերաբերվել իմ մամայիս․․,-զրույցի ընթացքում ասաց Հռիփսինեն։

Հռիփսիմեն խոստովանել է`նշելով, որ կյանքի տարբեր փուլերով է անցել իր ամուսնու հետ և չի հավատացել, որ այդ լուսավոր կետը կերևա:

«Ես սիրել եմ Գրիգորին և պատրաստ եմ եղել այդ պայմաններում դիմանալ:Հետո միասին, իհարկե իմ ծնողների օգնությամբ, իմ ծնողները մինչ օրս մեր կողքին են, մենք հասել ենք շատ հաջողությունների: Չեմ ուզում հետ գնալ, բայց շատ , ահավոր դժվարությունների միջով ենք անցել: Մեր պարագայում`այո, սերը հաղթեց»,-նշել է Հռիփսիմե Ելինյանը:

 

Оцените статью