Համեղ ելակի մուրաբա՝ 15 րոպեում. Այս գաղտնիքի շնորհիվ միշտ գերազանց է ստացվում…

Ելակի մուրաբա բոլորն են սիրում. ձմռան ցուրտ օրերին այն գեղեցկացնում է մեր սեղանը, համեղ դարձնում սովորական թեյը ու հիշեցնում ամռան մասին…

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ելակ՝ 1կգ
  • շաքարավազ՝ 1կգ
  • ջուր՝ 2ճ.գ.
  • կիտրոնաթթու՝ 1/3թ.գ.

Պատրաստման եղանակ.

Մեծ կաթսայի մեջ լցնել ջուրը, որ հատապտուղները չայրվեն: Ավելացնել ելակը և եփել 5-8 րոպե՝ միջին կրակի վրա, պարբերաբար խառնելով: Այդ ընթացքում ելակը թեթևակի կփափկի և հյութ դուրս կտա:

Ավելացնել կիտրոնաթթու. դրա շնորհիվ մուրաբան չի շաքարակալում:

Երբ կիտրոնաթթուն լուծվի, ավելացնել շաքարավազը և լավ խառնել: Դրանից հետո հասցնել եռման աստիճանի և եփել ևս 5 րոպե՝ պարբերաբար հանելով փրփուրը:

Պատրաստի մուրաբան լցնել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ: Ամուր փակել և թողնել, որ սառեն սենյակային ջերմաստիճանի ներքո:

Լիարժեք սառելուց հետո բանկաները պահել սառնարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Оцените статью