Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգшկшն դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ժամը 18:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի 38 շենքի բնակարաններից մեկում դ․ի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 1-ին հարկի բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են տղամարդու դ․ի:
Պարզվել է մшհшցшծի ինքնությունը, ով նշված շենքի բնակիչ, 48-ամյա Մ. Մուրադյանն է:
Դեպքի վայրում հավաքված հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մш․ հш․ ցածը հանրությանը հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղան է:
Տունը ամբողջովին գտնվում է հակասանիտարական վիճակում, ոստիկաններն ու քննիչները հատուկ դիմակով են կարողացել ներս մտնել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն: