Մամ․․․ Երանի գոնե մեկ օր դուրս գաս տնից… Նանե Արզումանյան

Լրագրող Նանե Արզումանյանը գրում է․
Երկրի վրա քայլող իմ ԱստվածաՄայր, շնորհավոր տարեդարձդ։ Շնորհակալ եմ քեզ, իմ Մամ, իմ ամենահամեստ ու ամենաբարի…
Բացառիկ կին, շնորհակալ եմ մեզ հրամանատար տալու համար,Որդուդ համար, ով իմ առավելությունն է միշտ, շնորհակալ եմ Քրոջս համար, ով իմ թիկունքն է ամեն օր…
Մի քիչ խոսեմ Մամայիս մասին. ամենահյուրասեր, բոլորի ցավը կիսող, ամենաարդար… Գորիսում՝ մանկությանս ամենատպավորված հատվածներում, Մայրս հասնում էր օգնության բոլորին, օրվա ցանկացած ժամին բուժում իր հիվանդներին։ Վերջերս մամայիս ստեղծագործություներից մեկը գտա(թաքուն է պահում)… ինձ համար ամենաուժեղ կինն է աշխարհում, ով կարող է ոսկոր քայքայող ցավին զուգահեռ ինձ ժպտալ ու ճանապարհել աշխատանքի…
Возможно, это изображение 3 человека и люди улыбаются
Կներես,Մամ ջան… Ինչպես քեզ խոստացել եմ, ես ապրելու եմ երջանիկ, որ քեզ ժպիտ պարգևեմ, բայց մի երազանք ունեմ. գոնե մեկ անգամ բացի Եռաբլուրից մի վայր գնալ քեզ հետ և ուղղակի զբոսնել, որն արդեն երեք տարի չի ստացվում….Երանի գոնե մեկ օր դուրս գաս տնից…..
Ժպտա՜, իմ ՄԱՄ….
Оцените статью