«Մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը, մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը». Ալիև

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը, մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը». Ալիև

«Ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»:

Փորձելով հոխորտալով ու սպառնալով «բարձր պահել սեփական բանակի մարտական ոգին», Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ըստ էության հաստատել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերն են ագրեսիվ հարձակում գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ ասելով.

«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։

Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- հավելել է Ալիևը՝ կոչ անելով հետևություններ անել:

Ըստ Բաքվի բռնապետի՝ Հայաստանը վախենալու և մտածելու բան ունի, քանի որ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը ռեկորդային կլինեն։

«Կարող եք հարցնել՝ ինչու՞. դե պատերազմն ավարտվեց, երկու տարի է անցել։ Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, հայտնվում են ուժեր ու շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի ելքի հետ»,- հավելել է Ալիևը։

 

Оцените статью