Մի զույգ բարձրակրունկ … և վերջ․․․ Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհանիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ կիսվելով իր մտքերով, որոնց կից գրել է.

«Մի քիչ թեթև հագուստ: Մի զույգ բարձրակրունկ (ամեն տափակ բան դեռ հարմար չի նշանակում) ու ամեն տափակ խոսք դեռ քննարկման իրավունք չի ստանում)… և վերջ, ուրիշ տրամադրությունդ պատրաստ է: Ու չէ, սա Շվեյցարիան կամ Իտալիան չի: Հայաստանն է: 

Հ.Գ Հայաստանը մարդու պես է, պիտի սիրես ու խնամես, որ փոխադարձությամբ էդ Սերը մի օր հետ գա: Հայաստանը մեղավոր չի, որ հաճախ առաջին «փչացնողը» հենց իր ներսի մարդն է: Խորը, շերտերով ու ցնդելու սիրուն, դեռևս անճանաչ ու չբացահայտված գեղեցկությամբ Երկիր է, միշտ զարմացնող ու հավերժ կանչող: Ով ու ինչ ու ոնց ուզում է ասի»:

Оцените статью