Մկրտիչը ամուսնացած էր, ունի երկու դուստր․․․

Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված Մկրտիչ Հարությունյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր:

33-ամյա Մկրտիչը ամուսնացած էր, ունի երկու դուստր:

Թալինի համայնքապետարանից հայտնում են․

«Խորին խոնարհումով վշտակցում ենք հայրենիքի նվիրյալ սպա՝ կոչումով փոխգնդապետ, Մկրտիչ Հարությունյանի մшհվшն համար։

Ապրիլի 11-ին, Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զ ո հվшծ զինծառայողներից Մկրտիչ Արմենի Հարությունյանը (ծնվ. 1989թ.) Թալին համայնքի բնակիչ էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հայրենիքի նվիրյալը մասնակցել է նաև քառօրյա և 44-օրյա պատերազմներին։

Ցավակցում և զորակցում ենք քաջորդի Մկրտիչ Հարությունյանի ծնողներին, հարազատներին, զինակից ընկերներին։ Վիշտն անասելի է, կորուստն անդառնալի։

Հանգչիր խաղաղությամբ` Հերո՛ս»։

Оцените статью