Ամալյա Հովհաննիսյանի տաղավարում հյուրընկալվել էին Վահան Միրաքյանն ու կինը`Ռուզաննա Մանուչարյանը:
Հաղորդման ընթացքում խոսվեց զույգի անցած էտապների մասին: Այն հարցին`արդյո՞ք կան փուլեր, որոնց համար Վահանը մեղավոր է զգում Ռուզաննայի առաջ, վերջինս նշեց.
«Այո, կան այդպիսի փուլեր։ Դա իմ կյանքի այն փուլն էր, երբ շատ արագ և միանգամից ես մեծացա։ Հիվանդանոցում ինձ ասացին, որ մորս մոտ հայտնաբերվել է 4-րդ աստիճանի քաղցկեղ, և նրան մնացել է ապրելու ընդամենը մի քանի ամիս։ Միանգամից իմ կյանքը 180 աստիճանով փոխվել է հենց այդ պահից սկսած։ Այդ ընդացքում իմ կյանքում հայտնվեց Ռուզաննան։ Բոլոր իմ պոռթկումները, էմոցիոնալ, բացասական լիցքերը, յուրաքանչյուր վատ բան կենտրոնացվել են Ռուզաննայի վրա,որովհետև ինձ համար այդ պահին թույլ օղակ նա էր համարվում և չէի կարողանում ինքնարտահայտվել։ Ես կարող էի տեսնել ,որ Ռուզաննան զանգում է և չպատասխանեի. ուղղակի չէի ուզում խոսել կամ վերցնել հոխորտալ, կոպտել, բայց չգիտեմ ինչու էի դա անում՝ չարացած էի ամբողջ աշխարհի վրա։ Դա էր իմ կյանքի ամենածանր շրջանը, որովհետև աննկարագրելի մի բան էր։ Ցանկացած հարցով ես կարող էի մորս դիմել և գիտակցում ես ,որ այլևս չկա այդ միակը, ում դու պետք է դիմեց որևէ հարցով»։