Շտապ օգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում և ավտովթարի պատճառ դարձել

Շիրակի մարզում այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 20։30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբետ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնելիս է եղել կանչի վայր։

 

Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Оцените статью