Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Սամվել Գասպարյանը (109 կգ) կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ):
Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:
Սամվել Գասպարյանը գյումրեցի է, ծանրամարտիկի գեղեցկուհի ընտրյալը՝ Նատալի Մելքոնյանը, որը ողջ առաջնության ընթացքում սատարում էր նրան, Hraparak.am-ի տեղեկություններվ նույնպես գյումրեցի է, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի: