Որքան ժամանակ կշարունակվեն տեղումները․ Սպասվող եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սպասվում են տեղումներ

Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ, փետրվարի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 25-28-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում՝

Փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում` թաց ձյան տեսքով:

Եղանակը Երևանում
Оцените статью