Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված… Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին…

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված հունվարի 14-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց.
վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հունվարի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձյան տեսքով և մառախուղ, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում

 

Like this post? Please share to your friends: