Վաղը՝ մարտի 20-ին, Երևանում բազմաթիվ փողոցներ փակ կլինեն․ Ցանկը՝ այստեղ

Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 20-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան մեծ, Գայի պողոտաները, Տաշիր առևտրի կենտրոնից Քրիստափոր հատվածը, Հերացի, Տերյան, Լենինգրադյան, Շերամ, Ուլնեցի, Գ. Նժդեհ, Շիրվանզադե, Սաֆարյան փողոցները:

14 ժամ փակ են լինելու Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Պատճառված անհարմարության համար հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Оцените статью