Երգչուհի Սիրուշոն վերադարձել է Ֆրանսիայից, որտեղ նա մասնակցում էր նորաձևության շաբաթին:
Սիրուշոն հայտնել է, որ եկել է Հայաստան՝ հրապարակելով «Սթորի» ինստագրամյան իր էջում:
«Վերադառնում ես Հայաստան, նորությունները կարդում ու ոչ մարտի 8-դ է գալիս, ոչ նորաձևության շաբաթը: Սա է դարձել մեր իրականությունը, որի մեջ սովորում ենք ապրել: Շնորհավոր մեր բոլոր ուժեղ ու պայքարող կանանց տոնը»,- գրել է նա: