Մարտի 8-ին մш հ ш ցшծ հայտնաբերված ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանը Սյունիքի մարզի Խնածախ գյուղից էր:
NEWS.am-ին Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը պատմեց, որ 20-ամյա Անդրանիկը ընտանիքի կրտսեր զավակն էր, զորացրվելուն մնացել էր 4 ամիս:
«Մեկ քույր եւ մեկ եղբայր ուներ, քույրն ամուսնացած է, ինքն էլ տան փոքր զավակն էր: Երեկ առավոտյան զանգել է ծնողներին, խոսել նրանց հետ, մայրիկի Մարտի 8-ն է շնորհավորել»:
Միրզոյանը պատմեց, որ ընտանիքն անասնապահությամբ է զբաղվում: Մայրը գյուղի մանկապարտեզի դաստիարակն է:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ մարտի 8-ին զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դ․ ի ն՝ ծառից կախված վիճակում: