Քեզ թվումա, որ դու էլ երբեք քեզ չես պատկանելու, չես կարողանալու տանից դուրս գալ, շատ վախենալուա, երբ որ մեկը ամբողջովին քո պատասխանատվության տակա ու լացումա․․․

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն այս օրերին հայրենիքում է: Նա Tet a Tet-ի շրջանակներում խոսել է լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանի հետ:Վերջերս մայրացած Արուսիկը անկեղծ զրույց է ունեցել`խոսելով մի շարք թեմաների մասին:

Չեմ ցանկանում, որ երեխայիս հրեշտակային դեմքը տեսնեն»․ Արուսիկ Տիգրանյան.  Լուսանկար

Զրույցի ընթացքում Արուսիկը խոսեց երեխայի ծննդի, հետծննդաբերական սթրես ասվածի, երեխայի խնամքի մասին:

«Իրականում բավականին ժամանակ ա պահանջվում  մայրանալու բերկրանքը զգալու համար, որովհետև բացի հաճելի էմոցիոնալ պահերից նաև բավականին բարդ էմոցիոնալ պահեր ես ապրում,շատ խառնաշփոթ վիճակա, էդ ամենի մեջ չես հասկանում`ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց, մենակ հասկանում ես, որ ամեն ինչ գլխիվայր շուռ ա եկել, բայց հետաքրքիրա, նորա ու երբ որ երեխեն չի լացում, հավեսա»:

Չեմ ցանկանում, որ երեխայիս հրեշտակային դեմքը տեսնեն»․ Արուսիկ Տիգրանյանը՝  առաջնեկի դեմքը ցույց չտալու, կազմվածքի և 2–րդ երեխայի մասին ...

Արուսը, խոսելով  «հետծննդաբերական դեպրեսիա» ասվածի մասին, նշեց հետևյալը.

«Բավականին ինֆորմացված եմ մտել մայրության էտապ իմ կյանքում, հնարավորինս պատրաստված, զինված եմ, բայց մեկա, էդ հորմոնալ փոփոխությունը քեզնից կախված չի:  Հետծննդաբերական դեպրեսիա ասվածը ինձ մոտ չի եղել:Բայց կա ոչ դեպրեսիա, ոչ լրիվ առողջ վիճակ, էդ երկուսի մեջտեղում էի: Ես խոսել եմ էդ մասին, երբ մայրիկները ծննդաբերությունից հետո էմոցիոնալ պահեր են ունենում,որը շատ նմանա դեպրեսիայի: Իմ մոտ եղավ էդ պահը, մի շաբաթ ծանր վիճակում էի: Ինձ մոտ ամենավախենալու էմոցիան անազատության զգացումն ա,ամենավատը, որ քեզ թվումա, դա հավերժա լինելու:Քեզ թվումա, որ դու էլ երբեք քեզ չես պատկանելու, չես կարողանալու տանից դուրս գալ, շատ վախենալուա, երբ որ մեկը ամբողջովին քո պատասխանատվության տակա ու լացումա»:

Оцените статью