Քննարկողներից շատերը «լավ տղու փայ չդարձան»․․․ մենք դեռ լիքը չլուծված հարցեր ունենք, ոչ թե իրար դեմ, այլ մեր իրական թշնամու․․․

Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը վերջերս մասնակցել է Լուսինե Թովմասյանի «Կնոջ օրագիրը» հաղորդաշարին, իսկ համացանցում լայն քննարկում էր ստացել դերասանի հարցազրույցից հատվածներ:

Դերասանը անդրադարձել է քննարկումներին՝ հրապարակելով զինվորական հագուստով լուսանկար, որին կից գրել. «112 օր Արցախը բլոկադայի մեջ է, 120 հազար հայրենակից կտրված է մեզանից՝ ունենալով բազում խնդիրներ առօրյան ապահովելու համար, իսկ մենք շարունակում ենք ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել: Ցավում եմ շատերիս համար, ցավում եմ, որ իմ տված հարցազրույցը, կամ ինչ-որ մի քայլ ավելի  քննարկելի կարող է լինել, քան շատ ավելի կարևոր հարցեր։ Այն, ինչ ես խոսել եմ զուտ մարդկային հարաբերություներից՝ հայ տղու «ձեր ասած՝ քյարթու տեսակը» պահելով, և եթե դա է «քյարթը» ոմանց համար, ուրեմն, լինելով ինքս քյարթ, իհարկե, չանցնելով սահմանները ու չվիրավորելով ոչ ոքի, զուտ արտահայտելով իմ դիրքորոշումը, որը նույն ձև կանեի առանց բառ փոխելու, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայի։ Եթե խոսում եք խոսելաձևից , ինտելեկտից, գրագիտությունից՝ ես սրտանց, ջիգյարով խոսացող մարդ եմ ու անկեղծ լինելուց շատ անգամ դառնում է միևնույն, թե որտեղ: Ի դեպ, ես դերասան եմ, ոչ թե լեզվաբան: Սիրելի՜ ընկերներ, ես չեմ խաղում շատերի նման կյանքում, որ սիրեն ինձ: Գուցե ինձ սիրում են, որ նման չեմ շատերին ու ունեմ իմ հստակ դիրքորոշումը, որը ենթակա չէ փոփոխման՝ միշտ փորձելով հեռու մնալ սկանդալներից, չլինել քննարկման թիրախում։ Ափսոս, որ քննարկողներից շատերը՝ գուցե և ոմանք, այդպես էլ «լավ տղու փայ չդարձան», որ տարբերակեին ու գիտակցեին ասածներս: Միգուցե դարձան, բայց չդիմացան, որ հասկանային: Շնորհակալ եմ Հանրային Հեռուստաընկերությանը, որը վերջերս ինձ զանգահարեց և շնորհակալություն հայտնեց նման անկեղծ զրույցի համար՝ ասելով, որ սպասեք նոր հրավերների։

Ինչպես նաև շնորհակալ եմ տասնյակ հազարավոր մարդկանց դրական ու լավ կարծիքների համար։
Սիրում եմ ձեզ, ապրե՜ք կողքիս մշտապես լինելու իմ սիրելի թասիբով հայրեր, մայրեր եղբայրներ ու քույրիկներ, ես ձեր ցա՜վը տանեմ: Պինդ ու ամուր մնանք, չէ որ մենք դեռ լիքը չլուծված հարցեր ունենք, ոչ թե իրար դեմ, այլ մեր իրական թշնամու»:

Оцените статью