Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է անձրև և ամպրոպ, կարկուտ

Երևան քաղաքում՝ մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։Այ քեզ եղանակ, այսպիսի փոփոխության ոչ ոք չէր սպասում․ Անձրև, ամպրոպ, կարկուտ․ Գագիկ Սուրենյան — News 415 Media

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`մայիսի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 7-9-ին հատկապես ցերեկային ժամերին կնվազի 5-8 աստիճանով։

Оцените статью