Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
Լոռիում` 10-28սմ,
Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30սմ,
Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20սմ,
Երևանի բարձրադիր գոտում` 5-10սմ։
Նոյեմբերի 27-ի ցերեկը և 28-ին ցիկլոնի կկորցնի իր ուժը, սակայն Հայաստանի առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, իսկ 28-ի երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով։
Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Սուրենյանը հայտնել էր…Մեր երկիրը կգտնվի բավականին հզոր ցիկլոնի ազդեցության գոտում:
Հիշեցնենք, որ առատ տեղումներ են Հայաստանի տարբեր մարզերում: Ներկայացնում ենք տեսանյութերը.
Ավելի վաղ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացրել են.
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։
Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։