Օդի ջերմաստիճանը նորից նվազում է․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝  Մայիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի բաժնից։

Հանրապետության տարածքում`մայիսի 10-ին առանձին շրջաններում, 7-9-ին, 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 7-9-ին հատկապես ցերեկային ժամերին կնվազի 5-8 աստիճանով։

Оцените статью