7 տարվա մեջ իր շունչն իմ տան մեջ կա․․․ Դուռը բացվելիս գիտեմ, թե ինքն է ներս մտնում․․․

Որդիս Ապրիլյան պատերազմի առաջին զ ո հն էր, ես զգացել եմ, որ նա զ ո հվել է: Այս մասին  ապրիլի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ապրիլյան պատերազմում զ ո հվ шծ Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը:

«7 տարվա մեջ իր շունչն իմ տան մեջ կա: Անընդհատ դուռը բացվելիս գիտեմ, թե ինքն է ներս մտնում: Ես չեմ հավատում, որ նա անմահացել է, նա ամեն վայրկյան իմ սրտում է»,- ասաց զոհվածի մայրը:

Անահիտ Հարությունյանը պատմեց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է մարտի 31-ին, երբ նա դիրքեր պետք է բարձրանար. «Մարտի 28-ին զինկոմի միջոցով պետք է գնայի իրեն տեսակցելու, նա սպասում էր ինձ, այնպես ստացվեց, որ իմ փոխարեն այլ ծնող գնաց, ես մնացի մյուս հերթին: Ամսի 28-ին զանգեց ինձ ու ասաց՝ մամ, ավտոբուսն եկել ա, բայց դու չկաս, ասեցի՝ Գրիգոր ջան, համբերի, մյուսին գալու եմ, բայց չհացրի. եկավ չարաբաստիկ ապրիլի 2-ը: Խոսեցի ամսի 31-ին, ասաց՝ դիրքեր եմ բարձրանում, կգամ ու կզանգեմ, բայց այդ օրվանից էլ զանգ չեղավ: Զգացել եմ, որ որդիս զոհվել է»:

Զ ո հվшծի մոր խոսքով՝ որդին 18 խոշտшնգված դ ի երից մեկն է եղել. «Հենց առաջին զ ո հն է եղել, եւ խոշտանգվել է թուրքերի կողմից: 12 օր սպասել եմ որդուս, չկար լուր, զինկոմից եմ իմացել, որ դիեր են բերում, ու Գրիգորն էլ է մեջը»:

Հիշեցնենք, որ ուղիղ 7 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Оцените статью