Աստղագուշակ՝ հունիսի 28-ի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

**Խոյ.**  Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են ընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, ցուցադրական բաներ անում՝ և դա միայն այն բանի համար, որպեսզի իրենց անձի հանդեպ ուշադրություն հրավիրեն: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար օրը բոլորովին հարմար չէ՝ դուք կարող եք սիարահարվել մի մարդու, ով ունակ չէ ուժեղ զգացմունքների:

 

**Ցուլ.** Այսօր դուք շատ խոցելի եք: Ձեզ բնորոշ մարտական ոգին թաքնվել է չգիտես որտեղ, և դուք էլ հակված եք հանձնվելու դեռ մինչ իսկական մարտի սկիզբը: Եվ դրանում ոչ մի ռազմական խորամանկություն չկա, ուղղակի դուք, չգիտես ինչու, մտածում եք, որ ի վիճակի չեք մարտնչելու: Այնինչ, դուք բավականաչափ ներուժ ունեք ձեր անբարյացկամներին հաղթելու համար: Ուղղակի չկա այն մեկը, ով ձեզ կոգեշնչեր:

Օրվա աստղագուշակ - FreeNews

** Երկվորյակ.** Մարդիկ, ում հետ այսօր դուք ստիպված եք լինելու գործ ունենալ, ձեզ հաճելի չեն, սակայն նրանք տեղյակ չեն այդ մասին: Ձեզ նաև կհաջողվի անձնական հմայքն օգտագործել ինչ-որ ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Բարենպաստ օր է միայնության մեջ զբաղմունք գտնելու համար՝ դուք հաճույքով ընթերցում եք և երաժշտություն լսում: Ցանկալի չեն ֆիզիկական լարումները:

 

**Խեցգետին.**  Օրվա առաջին կեսը բարդ խնդիրների լուծման պահն է, որոնք ժամանակին չեն կարողացել լուծել ոչ’ ձեր աշխաըակիցները, ոչ էլ՝ ազգականները: Հետո ցանկություն կառաջանա մի փոքր լիցքաթափվել և ժամանակն անցկացնել հաճելի միջավայում: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ՝ ֆինանսական կամ ունեցվածքային հարցերի շուրջ:

 

**Առյուծ.** Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Օրվա ընթացքում կլինեն տհաճ բացահայտումներ և հիասթափություններ: Այսօր ինչ-որ արդյունքների հասնել հնարավոր կլինի միայն հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու դեպքում:

 

**Կույս.**Այսօր դուք շատ դրական բան կանեք շրջապատի համար, սակայն դա կմնա չգնահատված: Ավելին՝ որքան ավելի շատ եք դուք ջանքեր թափում, այնքան ավելի շատ են ձեզ քննադատում: Սակայն տհաճ դիտողությունները ձեզ չպետք է շեղեն բարի ձեռնարկումներից: Այնտեղ, որտեղ խոսքը կգնա սեփական շահերի մասին, հատկապես՝ ֆինանսական, աստղերը չեն շտապի ձեզ սատարել:

 

**Կշեռք.** Գերազանց օր է բանակցություններ վարելու, ձեր պրոֆեսիոնալ գործունեության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու համար: Որքան ավելի շատ եք դուք խոսում, այնքան ավելի լավ եք պատկերացնում, թե ինչ է պետք ձեռնարկել: Կարելի է պլաններով կիսվել ընկերների և դաշնակիցների հետ՝ ձեզ և կհուշեն, թե ինչ անել, և կսատարեն:

Մարտի 27-ի աստղագուշակ․ Աստղերը հուշում են․․․ – Ամենաթարմ նորությունները

**Կարիճ.**  Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի ստեղծագործական բնույթի զբաղմունքի, ինչպես նաև՝ ցուցահանդես, թատրոն, թանգարան, համերգասրահ այցելելու համար: Չի բացառված, որ դուք հանկարծ համակրանքով լցվեք մի մարդու հանդեպ, ով նախկինում ձեզ նյարդայնացնում էր:

 

**Աղեղնավոր.** Այսօր ոչ մի բարդ գործի պետք չէ միայնակ ձեռնամուխ լինել՝ ձեզ իրոք աջակցություն է պետք, և լավ կլինի, որ որքան հնարավոր է շուտ դուք դա հասկանաք: Ռիսկի չգնաք՝ այսօր դժվար թե ձեր բախտը բերի, իսկ կորուստները կարող են շատ զգալի լինել: Բարենապաստ օր է ժամանակակից տեխնիկա գնելու և դրանով աշխատելու համար:

 

**Այծեղջյուր.** Հիանալի օր է, որը ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել ամենահամարձակ պրոֆեսիոնալ գաղափարները: Ձեզ բնորոշ եռանդն ու նպատակամղվածությունը օգնում են գերազանցել մրցակիցներին, հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Հնարավոր են ազդեցիկ մարդու աջակցություն, ծառայողական բարձրացում, աշխատավարձի աճ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսկան առումով:

 

**Ջրհոս.** Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, թեկուզև՝ ոչ միանգամից: Օգնության մի սպասեք՝ գործի անցեք,անգամ եթե ոչ ոք ձեզ չի աջակցում: Ինքնուրույն գործելով, դուք կլուծեք բազմաթիվ հարցեր, ինչը կարող էր ավելի զգույշ և անվճռական մարդկանց ուժերից վեր լինել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ձեռնտու գործարքների կնքում: Աշխատեք ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել։

Հունվարի 8-ի աստղագուշակ - ԹԱՐՄ-ԼՈՒՐ

**Ձկներ.** Ինչով էլ որ դուք այսօր զբաղվեք, կարող եք չկասկածել, որ լրջորեն դրանով կհրապուրվեք: Չի բացառված, որ այսօր ձեր մեջ այնպիսի ունակություններ ու տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Ձեր մտահորիզոնը սրընթաց ընդլայնվում է, դրա հետ մեկտեղ էլ նորանոր ծանոթություններ են հաստատվում, և այս ամենի արդյունքում օրը բավական հագեցած է ստացվում, լի՝ տպավորություններով:

 

Оцените статью