Աստղագուշակ ապրիլի 26-ի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոյ. Օրը բարենպաստ է անձնական կյանքում դրական փոփոխությունների առումով: Էմոցիոնալ ֆոնը կայուն է, դրանից էլ` տրամադրությունը բարձր: Հիանալի հասկանալով նրանց, ում հետ գործ եք ունենում, դուք օգնում եք նրանց հասնել իրենց նպատակներին, նաև` ձեր մասին չմոռանալով: Օրը բարենպաստ է հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Նշանի բիզնեսմեն ներկայացուցիչները շանս կունենան միջազգային շուկա դուրս գալ: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

 

Ցուլ. Դուք մտածում եք ոչ ստանդարտ, հաճախ գալիս եք պարադոքսալ մտահանգումների: Ստեղծագործական ներուժը շատ բարձր է, այդ իսկ պատճառով էլ լավ գաղափարների պակասից չեք դժգոհում: Հնարավոր է հաջողություն գիտական ուսումնասիրություններում և դասավանդողական գործունեության մեջ: Երեկոյան անսպասելի լուրեր կստանաք արտերկրում ապրող տարեց ազգականներից: Անձնական հարաբերություններում իշխում է իակատար ներդաշնակությունը:

 

Երկվորյակ. Ցանկալի չէ այսօր որոշումներ կայացնել, հատկապես` անձնական կյանքին վերաբերող, քանի որ մեծ է սխալվելու հավանականությունը: Հնարավոր են չպլանավորած այցեր, և չի բացառված, որ հյուրերը հոգնեցնեն իրենց ներկայությամբ: Ստիպված եք լինելու գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այդքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց հանդեպ ձեր իրական վերաբերմունքը: Ձեզ անհրաժեշտ իրերը մշտապես կորում են, և դա ձեզ սարսափելի նյարդայնացնում է:

 

Խեցգետին. Բարենպաստ օր է անշարժ գույքի ձեռք բերման և այլ խոշոր գնումների վերաբերյալ հարցեր քննարկելու համար: Հաջող կանցնի աշխարհիկ միջոցառումներին այցելելը, դրանցում դուք ուշադրության կենտրոնում կգտնվեք, ինչը ձեզ շատ դուր կգա:Այսօր դուք չեք կորցնում ձեր ինքնավստահությունը, համոզված եք, որ ձեռնարկած գործերն անպայման հաջողություն կունենան, այդ մտայնությամբ էլ կառուցում եք ձեր գործնական հարաբերությունները այն մարդկանց հետ, ովքեր կարող օգնել ձեզ` ձեր գաղափարների իրականացման հարցում:

 

Առյուծ. Տրամադրությունը հաճախ է փոփոխվում, հպանցիկ ցանկությունների ազդեցության տակ դուք հաճախ եք ձեզ կտրուկ արարքներ թույլ տալիս: Կարող են տարաձայնություններ ծագել ազդեցիկ մարդկանց հետ, վտանգ կա զրկվել նրանց հովանավորությունից: Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը, այդ ժամանակահատվածում դրական միտումները գերազանցում են բացասականին, բազմաթիվ խնդիրներ լուծվում են, տարաձայնությունները արագ հարթվում:

 

Կույս. Բարենպաստ օր է ընկերների հետ հանդիպելու, զվարճությունների համար: Հաջող կլինեն փոքր գնումները:Այսօր դուք հակված եք գումար ծախսել բոլորովին ոչ այնպիսի բաների վրա, որոնք ձեզ անհրաժեշտ են: Դրա հետ մեկտեղ էլ, ձեզ այսօր շատ հեշտ է ներքաշել ամեն տեսակի կասկածելի ձեռնարկումների մեջ` դուք չափազանց դյուրահավատ եք, չեք ստուգում ստացված տեղեկությունները, հաճախ եք ընկնում սակավածանոթ մարդկանց ազդեցության տակ: Դրանով հանդերձ, սեփական նախազգացմանը դուք չեք վստահում, և շատ իզուր` նրա հուշումները ճիշտ են և խիստ ժամանակին:

 

Կշեռք. Այսօր դժվարությամբ կկենտրոնանաք աշխատանքի վրա։ Բարեբախտաբար, ձեզանից անհապաղ աշխատանքային սխրանքներ չեն պահանջվում` պլանավորած գործերը կարելի է հետաձգել, իսկ առայժմ կարելի է հաճելի անցկացնել ժամանակը, շփվել համակրելի մարդկանց հետ: Գործնական բանակցությունները ավելի լավ է հետաձգել օրվա երկրորդ կեսի վրա` այդ ժամանակահատվածում ձեզ ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու տնել անհրաժեշտ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը էմոցիոնալ առումով անկայուն ժամանակահատվածն է, սակայն ընդհանուր առմամբ` բարենպաստ է: Որքան ավելի շուտ ձեր մեջ վերացնեք տագնապն ու անհանգստությունը, այնքան ավելի արագ կլուծեք անձնական խնդիները:

 

Կարիճ. Մտերիմ մարդիկ ուրախացնում են ուշադրության նշաններով և անսպասելի նվերներով: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, զվարճալի միջոցառումներ, իմպրովիզացված տոներ: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա խուսափեք շտապողականությունից: Դուք հետաքրքրվում եք ուրիշների գործերով և ճիշտ եք անում, քանի որ շրջապատը ձեր օգնության և աջակցության կարիքն ունի: Հավատացեք ձեր ուժերին` այսօր դուք ի զորու եք անել այն ամենն, ինչը բոլորովին վերջերս անհնար էր թվում: Այսօր նպատակահարմար է օրիգինալ իրեր, անսովոր զարդեղեն և ինտերիերի ապրանքներ գնել:

 

Աղեղնավոր. Ձեր նախաձեռնողական նախազգացումը սովորականից ավելի սուր է, դուք այնպիսի որոշումներ եք կայացնում, որոնք որպես օրենք` ճիշտ ու ժամանակին են: Շրջապատին դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, սակայն ցավոք, ոչ բոլորն են հետևում դրանց: Հիանալի օր է ոչ պաշտոնական շփումների, անձնական հանդիպումներիի համար: Դուք գերազանց ժամանակ եք անցկացնում ձեզ համար համակրելի մարդկանց շրջապատում: Մի շտապեք բացել ձեր գաղտնիքները` խորհրդավորությունը ձեզ լրացուցիչ հմայք է հաղորդում:

 

Այծեղջյուր. Օրը լիովին հարմար է հանգստի, զվարճությունների, գեղեցկության սրահներ և սպա-կենտրոններ այցելելու համար: Կարելի է նորաձև իրեր, անսովոր աքսեսուարներ գնել: Կհաջողվի գտնել համախոհներ, անգամ այնպիսի մարդկանց մեջ, ովքեր մինչ բոլորովին վերջերս սատարում էին ձեր անբարյացկամներին: Մտերիմների հետ լիովին անկեղծ եք` դա միշտ չէ, որ նրանց դուր է գալիս, սակայն դրա հետ մեկտեղ` թույլ է տալիս խուսափել չհասկացվածությունից:

Ջրհոս. Դուք չեք կարողանում լրջորեն տրամադրվել, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ սխալների: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ ընդունելը, այնպիսի բանակցություններ վարելը, որոնց արդյունքից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ կարիերան: Հնարավոր են լուրջ տարաձայնությոններ ղեկավարության, ներդրողների, ազդեցիկ մարդկանց հետ: Քիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները: Անգամ եթե ստեղծված իրավիճակը ձեզ այնքան էլ դուք չի գալիս, այսօր չարժե ձեռնարկել ինչ-որ որոշիչ քայլեր:

 

Ձկներ. Օրը հարմար է փոքր ուղևորությունների, իմացաբանական էքսկուրսիաների համար: Պրոֆեսիոնալ պարտականությունների կատարումը ձեզ ձանձրույթ է պատճառում, սակայն դուք բավականաչափ բարեխիղճ եք, այդ իսկ պատճառով էլ թույլ չեք տալիս սխալներ: Գործնական հարաբերությունները դժվար թե հնարավոր լինի ինչ-որ ոչ պաշտոնական հունով ուղղորդել, սակայն դա ձեզ չի մտահոգում: Հնարավոր են ֆինանսկան կորուստներ, անհաջող գնումներ: Մի շտապեք նոր ծանոթություններ հաստատել, ավելի լավ է մտերիմների հետ հարաբերություններում ջերմություն ներարկելը:

Оцените статью