«Բա տանձը որտեղից եք քաղում»… «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին «քաշած օղի» հյուրասիրեցին

«Բա տանձը որտեղից եք քաղում»… «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին «քաշած օղի» հյուրասիրեցին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը Լոռու մարզում է։Սարամեջ գյուղում նրան ծափողջույններով դիմավորեցին։ Նրան խմիչք հյուրասիրեցին՝ կոնյակ կամ «քոլի տանձի քաշած օղի»։ Փաշինյանն էլ ընտրեց օղին՝ հետաքրքրվելով, թե ինչ մրգից է պատրաստված, որտեղից են հավաքում տանձը և այլն։ Նա շնորհակալություն հայտեց ջերմ հանդիպման, դիամվորման համար՝ նշելով, որ ունի այդ ուժի, էներգիայի կարիքը։

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին

Նա նորից հիշեցրեց, որ պետք է գնալ ընտրատեղամասեր, մասնակցել քվեարկությանը։ «Ուզում եմ հիշեցնել, որ հիմա գրիչ բան չկա, ուղղակի 3-րդ քվեաթերթիկը դնում եք ծրարի մեջ, ոմտեցնում եք, դրոշմապիտակ են փակցնում, գցում եք քվեատուփի մեջ»,-ասաց նա։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: