Թեստ կանանց համար. Պարզեք, թե որն է Ձեր գրավիչ ուժը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրեք անուշաբույր թեյի բաժակներից մեկը և պարզեք, թե որն է Ձեր գրավչության գաղտնիքը: Առաջարկվող խմ իչքներից ո՞ր մեկը կցանկանայիք խմել հենց հիմա:

Կիտրոնով թեյ․

Դուք կենսուրախ կին եք, որը չի հուսահատվում , ինչ էլ որ լինի։ Դուք հաստատ գիտեք, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում։ Առանց վախերի նայեք դեպի ապագա՝ հավատալով, որ այն երջանկացնելու է Ձեզ։ Այդպիսի դրական կյանքի դիրքը ոգեշնչում է և դեպի Ձեզ է քաշում լավատես մարդկիանց։

Կանաչ թեյ․

Հիշու՞մ եք Կարլսնի հայտնի արտահայտությունը․ «Հանգստություն և միայն հանգստություն»։ Սա հենց Ձեր մասին է։ Դիմացկունություն, ճարպկություն և սթափ միտք ցուցաբերեք դժվարին պահերին, սա իսկապես կհիացնի ուրիշներին։ Դուք ունեք պողպատե նյարդեր և անգերազանցելի ինքնատիրապետում։ Դուք ցանկացածին կարող եք հանգստացնել Ձեր սառնարյունությամբ ու կայունությամբ։

Կարկադե․

Դուք այնպիսի մարդ եք, ով հստակ գիտի, թե ինչպես պետք է արտահայտի իր զգացմունքները։ Ձեզ համար կարևր է հասկանալ ճշմարտությունը, ուրիշների մտադրությունները։ Դուք չեք ամաչում ցույց տալ Ձեր վերաբերմունքը ինչ- մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ։

Լորենու ծաղիկներով թեյ․

Դուք խոհեմ և զգուշավոր մարդ եք, ով նախընտրում է անվտանգ լինել, քան հայտնցել դժվարին իրավիճակում։ Ցանկացած գործում Դուք փրձում եք մտածել տարբեր եղանակներ։ Դուք չեք սիրում դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց և անհիմն երբեք ռիսկի չեք դիմում։

Դարչինով թեյ․

Դուք տաքարյուն մարդ եք, ով կարող է ցատկել դեպի հորձանուտ հանուն հետաքրքիր փորձի։ Ձեզ ձգում է արկածախնդրությունը, որը Ձեզ ավելի հետաքրքիր է դարձնում հակառակ սեռի աչքերում։ Դուք չեք սիրում առօրյա աշխատանքը։ Դուք բոլոր հնարավորություններով խուսափում եք միօրինակությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 13 times, 6 visits today)
Оцените статью