«Հայրենիքին վստահեցի մի պահ, բայց հայրենիքը կորցրեց նրան»․ Վազգեն Գալստյանն ապագա գիտնական էր

Արցախյան պատերազմում զոհված Վազգեն Գալստյանն ապագա գիտնական էր, ֆիզիկայի խնդիրների լուծման մեթոդական ձեռնարկի հեղինակներից է։ Բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 21-ին, ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ)։

«Հայրենիքին վստահեցի մի պահ, բայց հայրենիքը կորցրեց նրան»․ Վազգեն Գալստյանն ապագա գիտնական էր

«Ասաց՝ մամ, մի՛ անհանգստացիր, մեզ որպես նորակոչիկ ապահով տեղ կպահեն»,- պատմում է մայրը՝ Նարինե Մայիլյանը։

«Երազանքը գիտությունն էր, գիտության մարդ էր, ֆիզիկա առարկան շատ էր սիրում, գյուտարար էր ուզում լինել, ցավոք չարաբաստիկ պատերազմը թույլ չտվեց, որպեսզի իր երազանքները կատարվեն։ Շտապում էր, չգիտեմ ուր էր շտապում»,- պատմում է հայրը՝ Յուրի Գալստյանը։

Հրապարակվել է պատերազմում զոհված 71 զինծառայողի անուն. զոհերի ընդհանուր թիվը 1505 է - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

«Խրամատում վիրավոր սպասում էր, օգնության էր սպասում, բայց ոչ մեկ չհասավ»,-ասում է մայրը։

«Ուներ շրջասույթ՝ հերոս է նա, քաջ է նա, ով 9 անգամ ընկնում է 10 անգամ բարձրանում։ Ինքը շատ բարձրացավ, մենք մնացինք ներքևում»,-ասում է ուսուցչուհին։

Վազգեն Գալստյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 17-ին, զոհվել է հոկտեմբերի 2-ին։

Մանրամասները՝ տեսանյութում.

Понравилась статья? Поделиться с друзьями: