Հոկտեմբերի 7-ին հայրը դժվարությամբ կապ է հաստատում որդու հետ. «Պապ հանգիստ եղեք, հարմարացնեմ կզանգեմ, ու եթե չգամ, ապա…»

Արմինա Դովլաթբեկյանն իր էջում գրել է.

«Եթե չգամ,դուխներդ չգցեք»

2001 թ.-ի փետրվարի երեքին Աբովյան քաղաքում, Փորքաշյանների ընտանիքում ծնվեց Սոսը։ Բնավորությամբ լավատես էր, բարի և մի փոքր նեղացկոտ։

Կյանքով լեցուն և ընկերասեր տղային քաղաքում համարյա բոլորը գիտեին և սիրում էին։ Իսկ իր խոսքի մեջ անպայման «ջան» բառը կար։ Բոլորի ծնունդները 1-ինը ինքն էր շնորհավորում։

2019 թ.-ի հուլիսի քսանչորսին Սոսը զորակոչվեց հայոց բանակ, ծառայության անցնելով Մատաղիսում։Այստեղ ևս շատ սիրում և հարգում էին Սոսին։ Նա էլ սիրով, ծափ և ծիծաղով ծառայում էր։ Շատ անգամ կատակում էր, որ ծառայությունը այնքան է դուր եկել, որ ավարտին էլ գուցե մնա այնտեղ։

Պատ երազմից երկու օր առաջ, Սոսը բարձրացավ դիրքեր, հերթական հերթափոխության։ Երբ պատ երազմը սկսվեց, ընտանիքը անհանգիստ և դժվարությամբ կապ հաստատեց տղայի հետ իսկ Սոսը շատ հանգիստ խոսեց և հանգստացրեց բոլորին։

Հոկտեմբերի երկուսին նա երկար խոսեց մայրիկի հետ, պատմեց պատ երազմի մասին,ոգևորված ասաց, որ դիրքեր ենք հետ բերել։ Սոսը առողջական խնդիրներ ուներ և թեպետ հրամանատարների հորդորներին նա չէր գնացել հոսպիտալ, ասելով.

«Ես տղերքին թողնեմ, բոլորս, որ փախնենք, հետո՞» ։Պատասխանատու Սոսին դիրք էին վստահել։ Երբ հասել էին մի դիրք և հասկացել,որ էլ ետդարձի ճամփվա չկա, երկու օր թշ նամու հետ դեմ առ դեմ կռ իվ էին տվել և նրանց մեծ մասին հենց Սոսն էր կրակել։

Մեկ շաբաթ առանց հաց և ջրի են եղել, սակայն Սոսն էլի կատակում էր, որ տղաները չհուսահատվեին։ Հոկտեմբերի երեքից յոթը Սոսից ոչ մի լուր չեղավ։Իսկ հոկտեմբերի յոթին հայրը դժ արությամբ կարողանալով կապ հաստատել որդու հետ, հասկանում է,որ տղապ անտրամադիր է և նա հայրիկին ասում է.

«Պապ հանգիստ եղեք, հարմարացնեմ կզանգեմ։ Եւ եթե չգամ,դուխներդ չգցեք»։

Տղաներից միայն Սոսի հեռախոսի մարտկոցն էր քիչ լիցքավորված մնացել, նա հերթով փոխանցեց հեռախոսը,որպեսզի տղաները մեկական րոպեներով տուն զանգահարեին։ Հոկտեմբերի իննին սկսվում է օդային հար ձակումը։

Ուժեղ տեղացող անձրևի հետ մեկտեղ տեղում էր նաև ռումբերի անձրև։ Հինգ տղա ծանր վի րավորվում են ։Սոսը համարձակորեն կանգում է ասում հետևյալը.

«Իրանք ով են,որ իրանցից փախնենք կամ թաքնվենք»։

Սոսը երկու տեղից վի րավորվում է,տղաները միայն իր ոտքի վերքն են տեսնում։ Եւ մինչև դժվարությամբ հասցնում են տեղ, Սոսը ար նաքամ է լինում և անմա հանում։

53 օր փնտրտուքից հետո ընտանիքը իմանում է այդ բոթը։ Սոսը հավերժ մնում է բանակում, պատ երազմում, որպեսզի իր լույս ժպիտով խաղաղությունը բերի։ Փառք քեզ Սոս Փորքաշյան:

#Ճանաչենք մեր Հերոսներին

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: