Պարտությունը ծրագրված էր այն օրից, երբ Քոչարյանը կեղծ տեղեկանքով դարձավ ՀՀ նախագահ

Այսօր կլրանար սպարապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան 62 տարին: Դաժան պարտությունից հետո շատերը վերագնահատեցին նրա պատմական գործունեությունը նշանակությունը Հայաստանի համար՝ իբրև պետական այրի:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել ԱԺ պատգամավոր «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանի հետ:

«Կարծում եմ՝ մինչև վերջ չենք գնահատել սպարապետի գործունեության կշիռն ու արժեքը մեր նորանկախ պետության մեջ, Արցախյան առաջին պատերազմում դժվարությամբ ձեռքբերված հաղթանակի նշանակությունը և այն, թե անվտանգային միջավայրի տեսանկյունից ինչպիսի կշիռ ձեռք բերեց Հայաստանն այդ հաղթանակի արդյունքում՝ շնորհիվ սպարապետի»,- նշեց Բաբաջանյանը:

«Մենք այսօր ունենք անհանդուրժողականություն, ամենաշատը մեզ պակասում են պետական մտածողությամբ գործիչները: Մեզ ժամ առաջ պետք են պետական մտածողությամբ այրեր, որոնց անձնական և քաղաքական շահերը չպետք է հետաքրքրեն: Այլևս կողմերի՝ Ն. Փաշինյանի, Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի ու նրանց մունետիկների հարցը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ժողովրդավարության պահպանման ու Հայաստան պետության գոյության հարցն է դրված սեղանին:

Այս բոլոր կուտակված խնդիրները ևս այս արհավիրքի՝ պարտության պատճառ դարձան: Պետք է գնահատական տալ, պատասխանատուների անունները պետք է հնչեցվեն և այն պատասխանատուների անունները, որոնք տարիներ ի վեր մեզ սնել են սուտ տեղեկություններով մեր բանակի մարտունակության մասին»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: