Տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ. մանրամասներ սահմանային միջադեպից

Տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ. մանրամասներ սահմանային միջադեպից

News.am-ը գրում է․ Սյունիքի մարզում սահմանին մոլորված եւ ադրբեջանական տարածքում հայտնված տղաներին գերեվարվելուց փրկել է նրանցից մեկի մոտ եղած նռնակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Տրակտորներով երիտասարդ տղաներ են եղել, նրանց հետ եղել է նաև հողի սեփականատերը: Նիվաներով գնացել էն այնտեղ, խոտը հնձելու ժամանակ մոտ 500մ խորացել են, հատել են սահմանը:

Նրանք 90-ականների ծնունդ են: Իրենց ծնված ժամանակից մինչև հիմա այդ հողն իրենք են մշակել: Սահմանը հատել են, հակառակորդի ստորաբաժանումները մոտ 10 հոգով մոտեցել են, ուզեցել են տանել նրանց ավելի խորքը, չի հաջողվել, տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ: Այնքան է այդպես պահել մինչև մենք հասել ենք:

Ռուսական խաղաղապահ զորքերի, մեր սահմանապահ զորքերի հրամանատարի հետ անմիջապես կապնվեցինք, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի հետ, տեղյակ եմ պահել նաև մեր մարզպետին: Խառնվել ենք իրար ռուսները մի կողմից, մենք մյուս կողմից, բանակցությունների արդյունքում տեխնիկան ամբողջությամբ հանել ենք, հետ ենք բերել:

Գյուղում ամբողջ երիտասարդությունը լցվել է այնտեղ, հազիվ եմ պահել այդ տղաներին, թե չէ կատոկելու էին բոլորին: Ասել եմ՝ այստեղ կարող է՝ հաջողություն ունենանք, բայց ուրիշ տեղից մի բան լինելու է հաստատ:

Ռուսների հետ օպերատիվ աշխատանքի արդյունքում մեր տեխնիկան հետ ենք բերել այն պայմանով, որ այլևս չենք մտնի այնտեղ: Հիմա նորմալ է ամեն ինչ, հանգիստ է վիճակը»,- պատմեց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: