3 բաղադրիչից պատրաստվող թեթև թխվածքաբլիթ…կարելի է ուտել նույնիսկ դիետայի ժամանակ

Սա ամերիկացի ֆիթնես մարզիչի բաղադրատոմս է:

Դիետա պահելը հաճախ շատ բարդ է լինում: Հատկապես այդ շրջանում մեծանում է քաղցր, սակայն արգելված որևէ մի բան ուտելու ցանկությունը: Եթե այլևս ուժ չունեք քաղցր ուտելու ցանությանը դիմադրելու համար, ապա ուրախացրեք ձեզ այս թխվածքաբլիթով, որը պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչից:

Ահա թե ինչ է հարկավոր.

  • հասած բանան
  • վարսակի փաթիլներ
  • չամիչ

Շաքարավազ ավելացնելու կարիք չկա, քանի որ բանանն ու չամիչը կապահովեն թխվածքաբլիթի պատշաճ քաղցրությունը:

Պատրաստման եղանակ.

  1. Տրորեք բանանը:
  2. Վարսակի փաթիլները, չամիչը և բանանը լավ խառնեք:
  3. Ջեռոցի թավային թխելու թուղթ դրեք և շատ քիչ ձեթ քսեք:
  4. Գդալով լցրեք պատրաստված զանգվածը՝ թխվածքաբլիթի ձև տալով:
  5. Թխեք 15-20 րոպե՝ 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Անթերի դիետիկ թխվածքաբլիթ պատրաստելու համար հարկավոր է տրամադրել ընդամենը կես ժամ…

Բարի ախորժակ…

Понравилась статья? Поделиться с друзьями: