Այս հասանելի բույսն ունի մի շարք բուժիչ հատկություններ․ օգնում է սակավարյունության դեպքում, նվազեցնում է սթրեսի վատ ազդեցությունը օրգանիզմի վրա․․․

Այս բույսը չափազանց օգտակար է սակավարյունության դեպքում, այն նվազեցնում է սթրեսի վատ ազդեցությունը մեր օրգանիզմի վրա:

Կանաչ եղինջի առավելությունները

Հիմնական բուժիչ հատկություններից մեկն այն է, որ եղինջը օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Եղինջը նաև.

  • պաշտպանում է լյարդը
  • պաշտպանում  է մարսողական համակարգը
  • արագացնում է նյութափոխանակությունը
  • լավացնում է աղիների աշխատանքը
  • կարգավորում է արյան շրջանառությունը և այլն:

Եղինջը նպաստում է նաև օրգանիզմից՝ կուտակված տոքսինները դուրս բերելուն:

Крапивный чай | Учреждение G+E

Կանաչ եղինջի արտաքին կիրառում:

Մաշկի խնամքի հարցում եղինջն օգնում է ազատվել բշտիկներից, կարմրությունից, հերպեսից: Այն կարելի է օգտագործել նաև գլխամաշկի հետ կապված խնդիրներից ազատվելու համար, օրինակ՝ թեփից, մազաթափությունից:

Ինչպես պատրաստել եղինջից ըմպելիք:

Բաղադրիչներ.

  • 3թ.գ. չորացրած եղինջի տերև
  • 0,5լ ջուր
  1. Եռացրեք ջուրը:
  2. Ջուրը լցրեք եղինջի վրա:
  3. Թողեք 10 րոպե, քամեք և խմեք:

Чай из крапивы: полезные свойства, заваривание, отзывы

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Оцените статью