Բթամատի «կոճի» առաջացման պատճառներն ու կանխարգելման եղանակները

Կոճը» կամ դրսադարձ բթամատը (hallux valgus) ոտնաթաթի ոսկրերի դիրքի փոփոխությունն է, որի դեպքում մատը թեքվում է և տեղի են ունենում հոդային պատիճի դեգեներատիվ փոփոխություններ (արթրոզ, արթրիտ և այլն):

Առհասարակ ցանկացած հոդ պետք է շարժուն լինի, իսկ շարժման պակասը հանգեցնում է մակաճի առաջացման, ինչ հետևանքով էլ ի հայտ է գալիս «կոճը»:

 

«Կոճի» առաջացման պատճառները

«Կոճի» առաջացումը կարող է պայմանավորված լինել մկանային համակարգի թուլացմամբ: Այս խնդիրն առավել հաճախ ի հայտ է գալիս կանանց մոտ, քանի որ նրանց ջիլերն ավելի փափուկ են և պարունակում են կոլագեն: Ձգողականության ուժի և մարմնի ծանրության ազդեցությունը չափազանց մեծ ծարնաբեռնվածություն է լինում ոտնաթաթի համար և բթամատը սկսում է թեքվել, քանի որ փոխվում է ոտնաթաթի դիրքը:

Բացի այդ, «կոճի» առաջացմանը կարող են նպաստել նաև տարատեսակ վնասվածքներն ու անհարմար կոշիկը: Նման խնդիր հաճախ հանդիպում է բալետի պարուհիների մոտ, քանի որ պարելիս նրանք յուրահատուկ դիրքով են պահում ոտքի մատները: Երբեմն «կոճն» առաջանում է միայն մի ոտքի վրա, կամ մի ոտքի «կոճը» մյուսից մեծ է լինում, ինչը կապված է մարմնի անհավասարաչափության հետը, ոմանք աջլիկ են, ոմանք՝ ձախլիկ, և, որպես կանոն, մարմնի մի կողմն ավելի շարժուն է լինում:

 

«Կոճը» կարող է չանհանգստացնել մարդուն, սակայն եթե այն հասնում է շատ մեծ չափերի, ապա սաստիկ ցավ է պատճառում: Հոդի մակերևույթը սկսում է դեֆորմացվել, ինչն արդեն բավական լուրջ խնդիր է: Շարժունության պակասի հետևանքով հոդը չի ստանում նաև անհրաժեշտ սնուցումը և առաջանում են արթրոզներ ու դեֆորմացիաներ:

 

Որպես կանոն՝ բժիշկները խորհուրդ են տալիս կրել հատուկ օրթեզներ կամ գելային միջադիրներ, որոնք թույլ չեն տալիս, որ մատը թեքվի, սակայն եթե խնդիրն արդեն ի հայտ է եկել, ապա նման միջոցները միայն ժամանակավորապես կբարելավեն հիվանդի վիճակը:

 

Կանխարգելումն ու բուժումը

Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է միջոցներ ձեռնարկել, քանի որ վաղ փուլերում դեռ հնարավոր է լինում վերականգնել մատի դիրքը, մինչդեռ ավելի ուշ բժիշկ-օրթոպեդի օգնությունը պարտադիր կլինի: Բժիշկը կարող է նշանակել օրթոպեդիկ ներդիրներ կամ օրթեզներ, իսկ հատուկենտ դեպքերում կարող է լինել նույնիսկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն: Սակայն երբեմն նույնիսկ վիրահատությունը չի կարող վերջնական լուծում տալ խնդիրը, քանի որ դեֆորմացիան հաճախ լինում է հետևանք, այլ ոչ թե պատճառ:

 

Նման դեպքերում հարկավոր է համալիր բուժում: Ընդ որում՝ առաջին հերթին անհրաժեշտ է սկսել մարզել ոտնաթաթը:

 

Որ վարժությունները կօգնեն ազատվել «կոճից»

 

Ոտնաթաթի աշխատանքը բարելավելու համար կարելի է կատարել վարժություններ, որոնք վերականգնում են ոտնաթաթի բոլոր 26 ոսկորների շարժունությունը: Շատ արդյունավետ կլինի մարզումները մերսումով սկսելը:

 

Այնուհետև հարկավոր է թույլ տալ, որ ոտնաթաթը շարժվի: Անհրաժեշտ է կանգնել մի ոտքի վրա (կարելի է բռնվել պատից կամ աթոռից) և սկսել ճոճվել ու պտտվել այնպես, որ ոտնաթաթի կամարը պարբերաբար բարձրանա և իջնի: Հարկավոր է յուրացնել ոտքի կամարը բարձրացնելու հմտությունն ու սովորել շարժել ոսկրերը: Այնուհետև պետք է սովորել ճոճվել ու պտտվել մեկ ոտքի վրա առանց պատին կամ աթոռին հենվելու՝ միայն հավասարակշռության միջոցով:

 

Շատ արդյունավետ վարժություն է նաև պարզապես ոտնաթաթի վրա կանգնելը: Հարկավոր է բռնվել աթոռից և բարձրացնել մարմինը՝ հենվելով բթամատի և երկրորդ մատի վրա: Այս վարժությունը հարկավոր է կրկնել 10 անգամ յուրաքանչյուր ոտքի համար: Շատ հաճախ մարդիկ թեքում են ոտնաթաթն ու հենվում 4-րդ և 5-րդ մատների վրա, ինչը սխալ է, քանի որ այդ դեպքում մարզումներն օգուտ չեն տա:

 

Հարկ է հիշել, որ ոտնաթաթը մարդու հիմքն է, ուստի հենաշարժական ապարատի դիրքն ու վիճակը կախված է ոտնաթաթի ամրությունից ու ճիշտ դիրքից: Ոտնաթաթի հետ կապված խնդիրները կարող է ախտորոշել միայն մասնագետը: Կատարյալ ոտնաթաթը պետք է կարողանա ամորտիզացնել հարվածի ուժը: Ստատիկ վիճակում ոտնաթաթը կարող տարբեր մարդկանց մոտ տարբեր տեսք ունենալ, սակայն կարևորն այն է, որ այն ճիշտ կատարի իր գործառույթները և ճիշտ բաշխի ծանրաբեռնվածությունը:

 

Առհասարակ՝ ոտնաթաթի աշխատանքի որևէ խանգարման, «կոճի» առաջացման կամ ծնկների ցավի դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի խուսափել տհաճ հետևանքներից:

 

Նյութի աղբյուրը՝ the-challenger.ru

Оцените статью