Բժիշկները պատմել են, թե ինչու չի կարելի ճնշման դեղերը առավոտյան խմել․․․

Բժիշկները պատմել են, թե ինչու չի կարելի ճնշման դեղերը առավոտյան խմել․․․Որոշ դեղամիջոցների ազդեցությունը նվազում կամ
աճում է՝ կախված օրվա մեջ դրանց ընդունման ժամից։ Դա, բժիշկների խոսքերով, կապված է օրգանիզմի բնական կենսաբանական
ռիթմերի հետ։

Օրինակ, արյան ճնշման իջեցման համար դեղամիջոցները երբեք չի կարելի առավոտյան խմել, հայտնում է Planet-today-ը։Ճնշումն
իջեցնող հաբերը, ինչպես նախազգուշացնում են Ուորվիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակիցները, ավելի լավ է ընդու-
նել երեկոյան, քնելուց առաջ։

Իսկ առավոտյան, երբ ճնշումը բարձրանում է բնական ճանապարհով, ճնշումն իջեցնող դեղեր չի կարելի խմել։«Եթե արյան ճնշումն
իջեցնող դեղամիջոցները ընդունել երեկոյան, ապա դրանք ազդում են լավագույն կերպով։ Այդ դեպքում դուք կարող եք բացառել ար-
յան ճնշման վտանգավոր առավոտյան պիկը, և համապատասխանաբար, պաշտպանվել ինսուլտից և ինֆարկտից,

որոնք, ինչպես ցույց է տալիս բժշկության կողմից կուտակած վիճակագրությունը, տեղի են ունենում հիմնականում առավոտյան վե-
ցից մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում»,- ասում է խրոնոթերապիայի փորձագետ Ռոբերտ Դելմանը։Դելմանի խոսքերով,
առավոտյան պետք չէ խմել ոչ միայն ճնշման դեղերը, այլև, օրինակ, պարացետամոլը և այդ կարգի դեղերը։

Ինչո՞ւ։ Որովհետև առավոտյան խմելու դեպքում պարացետամոլի տոքսիկ ազդեցությունը բավական մեծ է։

 

Оцените статью