Եղինջ ուտելու 10 պատճառ. ուշադրություն…

Եղինջը օգտակար նյութերի պահեստ է: Շատերն այն համարում են մոլախոտ եւ խուսափում դրա կծող տերեւներից:Եղինջի խայթոցներն ունեն հակաբորբոքային հատկություն եւ կարող են գործածվել բուժական նպատակներով: Ալերգիայի դեմ
Այն համարվում է ալերգիայի բուժման այլընտրանքային միջոց, որը չունի հակացուցումներ:

Ռեւմատիզմ ու պոդագրա
Եղինջն իջեցնում է մեզում պարունակվող թթուն: Սովորաբար մասնագետները խորհուրդ են տալիս 300-600 մգ չոր եղինջի թուրմ օրական: Մի օգտագործեք եղինջը 3 ամսից ավելի: Մի օգտագործեք նաեւ եղինջի սպիրտը, պոդագրայի դեպքում այն հակացուցված է:

Դիաբետ

Իջեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, կանխում դիաբետի առաջացումը: Մազերի ու մաշկի խնամք
Հնուց ի վեր այն գործածվել է որպես մազաթափությունը կանխող միջոց: Այն նաեւ վերացնում է թեփը: Պարզապես խառնեք թուրմը կոկոսի կամ մանանեխի յուղով եւ քսեք գլխամաշկին, թողնելով ամբողջ գիշեր:

Իմունիտետ
Շնորհիվ հակաբակտերիալ հատկությունների, ամրապնդում է իմունային համակարգը:

Մաքրում է օրգանիզմը

Եղինջը միզամուղ է, ազատում է օրգանիզմը թույներից: Սակայն եթե ունեք հիպոտենզիա, թրոմբի առաջացման հավանականություն, ապա խուսափեք եղինջից:

Երիկամների հիվանդություն
Տերեւները լավացնում են երիկամների աշխաանքը, կանխում միզուղիների ու մեզապարկի վարակները, քարերի առաջացումը երիկամներում:

Քաղցկեղի դեմ
Եղինջի տերեւները կարող են կանխել շաանակագեղձի բարորակ հիպերպլազիան եւ մյուս հիվանդությունները:

Ճնշում եւ սիրտ-անոթային հիվանդություններ
Եղինջի թեյի պարբերաբար օգտագործումըկարող է իջեցնել արյան ճնշումը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ կալիում եւ հակաբորբոքիչ է: Այն թուլացնում է անոթների լարվածությունը, լավացնում արյան շրջանառությունը: Օրգանիզմը սնուցում են երկաթով եւ կանխում անեմիան:

Լյարդի եւ լեղապարկի բորբոքումներ
Այս խնդիրների ժամանակ կարող եք օգտագործել սպիրտով թուրմը 1:10 հարաբերակցությամբ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: texekatu.ru կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

 

Оцените статью