Զարմանալի է, թե որքան մեծ օգուտ է իր մեջ պարունակում ջեռոցում եփած սոխը

Սոխն այն բանջարեղենն է, որը թխած վիճակում ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան հում: Ջեռոցում եփվելու ընթացքում սոխի մեջ պարունակվող եթերային յուղերը գոլորշանում են, իսկ բուժիչ հատկությունները՝ ուժեղանում:

Картинки по запросу печеный лук

Ինչպես ճիշտ թխել սոխը

Սոխը՝ առանց կեղևը հանելու, դրեք 100-150 աստիճան տաքացրած ջեռոցը՝ թողնելով 15-30 րոպե: Առողջության համար առավելագույն օգուտ ստանալու նպատակով կերեք թխած սոխի կեսը առավոտյան դատարկ ստամոքսին, իսկ մյուս կեսը՝ քնելուց 2-3 ժամ առաջ: Այն կարելի է նաև մատուցել մսի հետ՝ որպես խավարտ:

Картинки по запросу печеный лук

Օգտակար հատկությունները.

Սա հատկապես օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար: Սոխի մեջ պարունակվող նյութերը նվազեցնում և կարգավորում են գլյուկոզայի մակարդակը: Բացի այդ, թխած սոխը կարգավորում է ենթաստամքսային գեղձի աշխատանքը:

Թոքաբորբի և բրոնխիտի ժամանակ թխած սոխն օգտակար է և մեծերի, և փոքրերի համար:

Բժիշկներն այն խորհուրդ են տալիս օգտագործել ինսուլտից և սրտի կաթվածից հետո, քանի որ այդ կերպ կարելի է մաքրել անոթները:

Սոխն օգնում է կարգավորել արյան ճնշումը, նաև ազատվել գլխացավերից:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Оцените статью