Թրոմբի առկայությունը օրգանիզմում կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ..6 ախտանիշ որ վկայում է թրոմբի արկայության մասին

Արյան մակարդելիությունը շատ կարևոր է, քանի որ այդ կերպ օրգանիզմը դադարեցնում է արյունահոսությունը: Սակայն արյան մակարդուկներ կարող են առաջանալ ոչ միայն տեսանելի վերքերի ու քերծվածքների հատվածում, այլև անոթների ներսում, ինչը շատ վտանգավոր է, քանի որ այդ մակարդուկները՝ թրոմբները սովորաբար դառնում են սրտամկանի կաթվածի, գլխուղեղի կաթվածի, սրտի նոպաների և մի շարք այլ լուրջ խնդիրների պատճառ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանշան, որոնք վկայում են թրոմբի առկայության մասին
1.      Վերջույթներից որևէ մեկի այտուցվածություն
Սովորաբար վերջույթներից որևէ մեկն այտուցվում է, երբ մարդու մոտ զարգանում է խորանիստ երակների թրոմբոզ, ինչի հետևանքով արյան հոսքը մարմնի որոշ հատվածներում վատանում է և կենսական նշանակություն ունեցող ներքին օրգանները դադարում են բավարար քանակությամբ թթվածին ստանալ: Սա շատ վտանգավոր ախտանշան է, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել՝ հատկապես, եթե այտուցվել է ոտքը:
2.      Ոտքերի ցավեր Խորանիստ երակների թրոմբոզի տարածված ախտանաշաններից են նաև ոտքերի ցավերն ու ծակծկոցը: Այս ախտանշանը հատկապես վտանգավոր է, եթե ուղեկցվում է հաճախակի ջղաձգումներով:
3.      Արտասովոր կարմիր գծեր մաշկի վրա Հարկ է հիշել, որ թրոմբի ևս մի տեսակ է կապտուկը, սակայն եթե կարմիր գծերը երակներին զուգահեռ են, իսկ շոշոփելիս ավելի ջերմ են, քան մաշկը, ապա դրանք պարզապես կապտուկներ չեն: նման դեպքերում հարկավոր է շտապ դիմել մասնագետին:
4.      Կրծքավանդակի ցավեր խորը շնչելիսՆման ցավերը վկայում են, որ արյան մակարդուկները սկսել են կուտակվել նաև թոքերում, ինչը խիստ վտանգավոր է: Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, այլապես հետևանքներն անդառնալի կլինեն:
5.      Հևոց Թոքերում արյան մակարդուկների առկայության մասին կարող է վկայել նաև առանց որևէ պատճառի ի հայտ եկած հևոցը, որը սովորաբար նաև ուղեկցվում է կտրուկ գլխապտույտով:
6.      Անբացատրելի հազԵթե հազը պայմանավորված չէ մրսածությամբ, ծխախոտի չարաշահմամբ կամ թոքերի հետ կապված խնդիրներով, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել սրտի զարկերի ռիթմին ու շնչառությանը: Եթե հազն ուղեկցվում կրծքավանդակի ցավով, սրտի զարկերի անկանոն ռիթմով կամ հևոցով, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել:Հարկ է հիշել, որ թրոմբը կարող է մահացու վտանգավոր լինել, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել նշված ախտանշանները, քանի որ հիվանդությունը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելն ավելի հեշտ է, քան դրա բարդությունների դեմ պայքարելը:

Оцените статью