Ի՞նչ տարբերություն կա ինսուլտի, ինֆարկտի և սրտի կանգ առնելու միջև. Աա պետք է իմանա յուրաքանչյուրը

Ինչպիսի դիետաների էլ մենք հետևենք և առողջ ապրելակերպ վարենք, ինֆարկտի, ինսուլտի և սրտի աշխատանքի կանգ առնելու դեպքերը շարունակում են աճել: Հենց այս պատճառով յուրաքանչյուրը պետք է իմանա՝ ինչպես վարվել, եթե պատահի վատագույնը:

Եթե ճիշտ և ժամանակին կարողանաք բացահայտել հիվանդությունը, ապա կարող եք օգնել ձեզ և ձեզ շրջապատողներին:

Սրտամկանի ինֆարկտ
  • Մարմնի ցավեր. Պարանոց, փոր, մեջք, կզակ և ձեռքեր, հատկապես ձախ ձեռքը
  • Օդը չբավականացնելու զգացողություն
  • Մեծացող, աճող անհանգստություն
  • Հազ
  • Ցավեր կրծքում, կրծքահեղձուկ
  • Խնդիրն արյան շրջանառության մեջ է

Ինֆարկտի նախանշանը կրծքահեղձությունն է: Կրծքահեղձության նոպաներն առաջանում են թթվածնի ոչ բավարար քանակությունից, որը մատակարարվում է արյան միջոցով, և հետևաբար, սրտամկանը բավարար քանակության թթվածնով չի սնուցվում: Այսպես շարունակվում է որոշ ժամանակ, բայց գալիս է մի պահ, երբ նեղացած անոթների միջոցով արյունն ընդհանրապես դադարում է հասնել սրտին: Եվ այդ ժամանակ սրտամկանի ինֆարկտ է տեղի ունենում: Այս դեպքում կարևոր է որքան հնարավոր է արագ գործել:

Ինֆարկտի ժամանակ տուժողի սիրտը չի դադարում աշխատել:

Սրտի աշխատանքի կանգ

  • Աչքերի առջև սևանալ
  • Ցավ կրծքում
  • Արագ սրտխփոց
  • Գլխապտույտ
  • Օդի անբավարարություն
  • Թուլություն

Խնդիրը սրտի «էլեկտրական» ակտիվության, գործունեության մեջ է

Մարդու սիրտը յուրահատուկ, ունիկալ օրգան է՝ բաղկացած մեծ թվով մկանային մանրաթելերից, որոնք աշխատում են որպես ամբողջական մեխանիզմ: Բայց գալիս է մի պահ, երբ այդ մկանների համակարգված աշխատանքը խախտվում է, և առաջանում է սրտի աշխատանքի դադար: Ի տարբերություն սրտամկանի ինֆարկտի այս դեպքում կարող է սրտխփոցն ընդհանրապես դադարել:

Ինսուլտ

  • Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի թմրածություն, ավելի հաճախ մի կողմի
  • Քայլել չկարողանալ, վերջույթների սարսուռ
  • Գլխացավեր
  • Բարձր քրտնարտադրություն
  • Սրտխարնոց
  • Շփոթվածություն, օրինակ, մոռանալ անունները, տեղերը
  • Ընտհատվող խոսք

Խնդիրն ուղեղի աշխատանքի մեջ է

Գոյություն ունի ինսուլտի երեք տեսակ. Հեմոռագիկ, իշեմիկ և ենթաոստայնային (субарахноидальный): Իշեմիկ տեսակի ինսուլտի դեպքում տեղի է ունենում անոթների ճնշում՝ տրոմբոզի կամ այլ անոթային հիվնադությունների արդյունքում (սրտանոթներ, արյունատար անոթներ):

Հեմոռագիկ տեսակի դեպքում անոթները պայթում են և արյունը լցվում է ուղեղ, նրա թաղանթի կամ փորոքների մեջ: Ենթաոստայնային (субарахноидальный) տեակը շատ հազվադեպ է հանդիպում, այն ունի վնասվածքային բնույթ. Զարկերակային անևրիզմի կամ գանգուղեղային վնասվածքի պատճառով:

Կարևոր է իմանալ ինչով են տարբերվում այս երեք հիվանդությունները:

 

Оцените статью