Ինչու է այդքան կարևոր սուրճից հետո 1 բաժակ մաքուր ջուր խմելը

Շատերը, հավանաբար, նկատել են օրգանիզմի վրա բնական սուրճի ազդեցության մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ: Սկզբում լավ առույգանում եք, սակայն կես ժամ անց նկատվում է ուժերի անկում ու քնելու ցանկություն: Ո՞րն է պատճառը:

Зачем к кофе подают холодную воду: 3 версии, правила этикета, когда пить

Նախ և առաջ պետք է հասկանալ, որ սուրճի հատիկները կոֆեինի ու տեոբրոմինի հարուստ աղբյուր են հանդիսանում: Դրանք ապահովում են անոթների լայնացում, հատկապես սրտի, ուղեղի ու երիկամների անոթների, արագացնում են պուլսը, կարճ ասած՝ ապահովում ակտիվության ալիք, բացի այդ օրգանիզմի վրա ազդում են որպես միզամուղ միջոց:

Սուրճի ազդեցությունն օրգանիզմի վրա կարելի է համեմատել ալկոհոլի ազդեցության հետ: Տրամադրության վերելքին հաջորդում է ուժերի անկումը, և առույգության փոխարեն գալիս է քնկոտությունը:

Почему после кофе нужно пить воду | Кофе и здоровье

Իսկ սուրճի միզամուղ հատկությունն ապահովում է օրգանիզմի ջրազրկում: Մի խոսքով, սուրճի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է անուշաբույր ըմպելիքից հետո մի բաժակ ջուր խմել: Այդպես կօգնեք օրգանիզմին խուսափել ջրազրկումից:

Հարկ է նշել, որ տեոբրոմին բացի սուրճից պարունակվում է նաև կակաոյի հատիկների մեջ: Այսինքն, շոկոլադը նույնպես օժտված է առույգացնող հատկություններով: Սակայն մարդու օրգանիզմը բավականին արագ է մշակում ալկալոիդները, այդ կերպ նվազագույնի հասցնելով թունավորման ռիսկը:

Մարդ չի կարող թունավորվել սուրճից կամ շոկոլադից, քանի որ դրա համար պետք է այնքան շատ ուտել կամ խմել դրանից, որ դա ուղղակի անհնար է: Սակայն կենդանիների հարցում ամեն ինչ այլ է:

Зачем пить воду после кофе – все за и против восточной традиции

Կենդանիների նյութափոխանակությունը ավելի դանդաղ է, դրա համար շան կամ կատվի կերած շոկոլադի նույնիսկ շատ փոքր կտորը կարող է նրանց օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն թողնել:

Անդրադառնանք նաև լուծվող սուրճին. լուծվող սուրճի հատիկների մեջ մի քանի անգամ քիչ կոֆեին կա, այդ կերպ արագ սուրճը օրգանիզմի վրա չի կարող թողնել միևնույն էֆեկտը, որը լինում է բնական սուրճ խմելուց հետո:

Оцените статью