Ինչու չի կարելի թեյը շատ տաք վիճակում խմել և ինչպես կարող է մարդուն վնասել 37 ջերմաստիճանից տաք ըմպելիքը

Շատերն են սիրում հոգնած կամ մրսած ժամանակ մի բաժակ տաք թեյ վայելել, սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս նման բան անել։

Ինչու չի կարելի թեյը շատ տաք վիճակում խմել և ինչպես կարող է մարդուն վնասել 37 ջերմաստիճանից տաք ըմպելիքը․ այս մասին պատմել է բժշկական գիտությունների դոկտոր Ֆարհադ Իսլամին։

Ինչու չի կարելի տաք թեյ խմել

Տաք թեյից խուսափելու զգուշացումները հենց այնպես չեն առաջացել։ Դրանք կապված են չարորակ գոյացությունների առաջացման, նաև աղիների այրվածքներ ու միկրովնասումներ ստանալու հետ։

Բժիշկները ուսումնասիրել են 50 000 հոգուց բաղկացած խմբի՝ շուրջ 10 տարի։ Դրանք այն մարդիկ էին, ովքեր օրական խմում էին ավելի քան 700 մլ թեյ։

Հետազոտության նպատակն էր՝ հասկանալ, արդյո՞ք ըմպելիքի բարձր ջերմաստիճանը որևէ կերպով կապված է աղիների քաղցկեղի առաջացման հետ թե ոչ։ Արդյունքում պարզվեց, որ ամեն օր 60 ջերմաստիճանից տաք՝ մեծ քանակությամբ թեյ խմող մարդկանց մոտ չարորակ գոյացությունների առաջացման ռիսկն ավելանում է  90%-ով։

Անգամ 1 բաժակ տաք ըմպելիքը կարող է վնաս հասցնել օրգանիզմին։ Սա բացատրվում է հետևյալ կերպով․ տաք ըմպելիքի հետևանքով վնասվում է աղիների լորձաթաղանթը, ու այդ հատվածներում սկսվում է բջիջների արագ բաժանում։ 

Կարևոր է սպասել, որ թեյը, սուրճը կամ այլ տաք ըմպելիքները սառեն, միայն հետ խմեք դրանք։ Սովորաբար նոր եփած սուրճի կամ թեյի ջերմաստիճանը լինում է 80-95 ջերմաստիճանի, եթե թույլ տաք, որ այն մի քիչ սառի և խմեք 1 բաժակ, ոչինչ չի լինի։ Սակայն եթե սովոր եք մեծ քանակությամբ տաք թեյ խմել, ուշադիր եղեք, որ այն 60 ջերմաստիճանից տաք չլինի։

Оцените статью